
Անկարայում 1.5 միլիոն դոլար արժողությամբ Աստվածաշունչ է առգրավվել

Անկարայում ձերբակալվել է Սիրիայի քաղաքացի, ով փորձել է երկրից ապօրինի ճանապարհով բյուզանդական ժամանակաշրջանին պատկանող աստվածաշունչ դուրս բերել:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ Աստվածաշունչը, որի կազմի վրա Հիսուս Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի և երկգլխանի օձի պատկերներ են, Սիրիայի քաղաքացի Մուհամմեդ Դ.-ն Սիրիայից բերել է Անկարա և այստեղից էլ փորձել է այլ երկիր տանել: Թուրքիայի հետախուզական ծառայությունը ձերբակալել է Մուհամմեդ Դ.ին, իսկ Աստվածաշունչը՝ առգրավել:
Ըստ աղբյուրի՝ եղնիկի կաշվից պատրաստված և ոսկեզօծ էջերով Աստվածաշնչի մոտավոր արժեքը կազմում է 1 միլիոն 500 հազար դոլար: