
Պաշտպանին հասցեագրված բողոքի քննարկման շրջանակում կալանավորված անձը ենթարկվել է աչքի վիրահատության

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով կալանավորված անձը հայտնել է, որ ունի տեսողական խնդիր և մինչև ազատազրկվելը ստացել է վիրահատության ցուցում, սակայն կալանավայրում իրեն այցելած ակնաբույժը հետազոտություն կամ բուժում չի նշանակել:
Պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման շրջանակում անձը զննվել է ակնաբուժական կենտրոնում, ախտորոշվել և ստացել է ոսպնյակը հեռացնելու և արհեստական ոսպնյակի իմպլանտացիայի ցուցում:
Արդյունքում՝ կալանավորված անձը վիրահատվել է ակնաբուժական կենտրոնում՝ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ