
Եվրախորհուրդը կքննարկի Կատալոնիայի հանրաքվեն

Կատալոնիայի հանրաքվեի շուրջ ստեղծված իրադրությունը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդի կողմից կարծարծվի Խորհրդի կանոնադրային մարմնի՝ Նախարարների կոմիտեի՝ հոկտեմբերի 4-ին կայանալիք նիստում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Դենիել Հոլթգենը:
«Մենք ուշադիր հետեւում ենք Կատալոնիայի իրադարձություններին, ներառյալ իրավապահ մարմինների գործողությունները»,-ասել է նա:
«Գլխավոր քարտուղարն այդ հարցերը դեսպանների մակարդակով կարծարծի Նախարարների խորհրդի հոկտեմբերի 4-ին կայանալիք նիստում»,-հավելել է նա: