
Լաս Վեգասում համերգի այցելուների վրա կրակ էր բացել 64-ամյա ամերիկացի Սթիվեն Պադոկը

ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքում համերգի այցելուների վրա կրակ էր բացել 64-ամյա Սթիվեն Պադոկը: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Պադոկն ապրում էր Լաս Վեգասի շրջանում եւ հայտնի չէր ոստիկանությանը: Ներկաում նա սպանված է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լաս Վեգասի իրավապահ մարմիններին հայտնի է հյուրանոցի պատուհանից կրակ բացած տղամարդու ինքնությունը, եւ նրանք փնտրում են հանցագործին ուղեկցող կնոջը՝ Մերիլ Դենլի անվամբ:
Ըստ վերջին տվյալների՝ առնվազն 50 մարդ է զոհվել եւ ավելի քան 200-ը՝ վիրավորվել հրաձգության ընթացքում, որը տեղի է ունեցել Լաս Վեգասի ծառուղու շրջանում, որտեղ այդ պահին համերգ էր ընթանում:
Ոստիկանության տվյալների համաձայն, կասկածյալը բաց երկնքի ներքո կազմակերպված համերգի այցելուների վրա կրակ էր բացել Մանդալայ-Բեյ ժամանցային համալիրի հյուրանոցի 32-րդ հարկի պատուհանից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: