Բաժիններ՝

Յունկերը դեմ է Հունգարիայի և Լեհաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հանդես է եկել ԵՄ-ի կողմից Հունգարիայի եւ Լեհաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու դեմ։

Այս տարվա հունիսին ԵՀ-ն որոշում էր ընդունել սկսել ընթացակարգ, որը կարող է հանգեցնել Չեխիայի, Լեհաստանի եւ Հունգարիայի դեմ պատժամիջոցների սահմանման՝ այս երկրների իշխանությունների կողմից Իտալիայում եւ Հունաստանում հայտնված փախստականներին ԵՄ-ի տարածքում տեղաբաշխման պայմանավորվածությունների խախտման կապակցությամբ:

«Ես ճիշտ չեմ համարում Լեհաստանի եւ Հունգարիայի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների սահմանումն այնքան ժամանակ, քանի դեռ երկխոսության վեկտորն իրեն չսպառել: Ինձ համար շատ կարեւոր է, որ մենք չմեծացնենք Արեւելյան, Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի միջեւ գոյացած խզվածքը»,-հայտարարել է Յունկերը Bild տաբլոիդին տված հարցազրույցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031