Բաժիններ՝

Պաղեստինի կառավարությունը սկսում է աշխատանքը Գազայում

Պաղեստինի ազգային համաձայնության կառավարությունն աշխատանքի է ձեռնամուխ լինում Գազայի հատվածում: Այդ մասին, ինչպես հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը, հոկտեմբերի 2-ին առափնյա միջատարածք ժամանելուց հետո հայտարարել է վարչապետ Ռամի Համդալան։

Գազա նրա ուղեւորությունն առաջինն է դարձել 2015 թվականից ի վեր: Այն իրականացվում էՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ հակամարտող շարժումների միջեւ լիակատար զինադադարի վերաբերյալ սեպտեմբերին Կահիրեում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում:

«Մենք ցանկանում ենք փակել Պաղեստինի պառակտման էջը,-հայտարարել է նա:-Պաղեստինը չի կարող գոյություն ունենալ առանց Արեւմտյան ափի ու Գազայի հատվածի միասնության եւ փոխգործակցության»: Համդալայի խոսքով՝ «պաղեստինյան կառավարությունը Գազայի հատվածում աշխատանքի է ձեռնամուխ լինում Կահիրեի պայմանավորվածությունների համաձայն եւ, առաջին հերթին, կկենտրոնանա առափնյա միջատարածքի ժողովրդի տանջանքները թեթեւացնելու վրա»:

Գազայում պաղեստինյան կաբինետը կանցկացնի շաբաթական նիստ: Ռամալլահից կառավարության ղեկավարի հետ միասին ժամանած նախարարները պետք է ընդունեն գործերը անկլավի տարածքում պրոֆիլային գերատեսչությունների պատասխանատվության գոտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս