
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է պատրաստում Ուկրաինայի իշխանությունների ու ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի վարչակազմը ֆինանսական պատժամիջոցներ է պատրաստում Ուկրաինայի իշխանությունների ու ընդդիմության առաջնորդների նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում երկրում ընթացող հակամարտության համար:
Այս մասին գործակալությանը հայտնել են ԱՄՆ կոնգրեսում նրա աղբյուրները, որոնք մասնակցում են պատժամիջոցների նախապատրաստմանը: Նրանք մանրամասնել են, որ պատժամիջոցների փաթեթի մշակումը դեռ ավարտված չէ, սակայն Ուկրաինայում հակամարտության էսկալացիայի դեպքում այդ փաստաթուղթը կպատրաստվի ամենակարճ ժամանակում:
Աղբյուրներն ընդգծել են, որ պատժամիջոցները կարող են առնչվել ինչպես Ուկրաինայի իշխանություններին, այնպես էլ ընդդիմության առաջնորդներին: Չի բացառվում նաև այն տարբերակը, որ պատժամիջոցներն առնչվեն հակամարտության բոլոր մասնակից կողմերին: