ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կժամանեն տարածաշրջան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ այցելելու են տարածաշրջան: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:

Այցի նպատակը հակամարտող կողմերի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները շարունակելն է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Տեսանյութեր

Լրահոս