
Խոշոր ընկերությունները հարկերն ավելացրել են 106.5 միլիարդ դրամով

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2013 թվականի խոշոր հարկատուների ցանկը։ Նախորդ տարվա արդյունքներով՝ Հայաստանի խոշորագույն հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ 37.8 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր։ «ՀայՌուսգազարդը» երկրորդ տեղում է՝ 36 միլիարդ դրամ։ Խոշոր հարկատուների եռյակը եզրափակում է «Ղ-Տելեկոմը» (Վիվասել)։
Երեք ընկերություններն էլ նախորդ տարվա համեմատ ավելի շատ հարկեր են վճարել, քան 2012-ին։
Ընդհանուր առմամբ, 1000 խոշորագույն հարկատուները միասին պետբյուջե են վճարել 665 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր: Դա 106.5 միլիարդ դրամով կամ 19%-ով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը։