
«Եվրամայդանի» ակտիվիստները Կիևում ստեղծել են Ազգային գվարդիա (տեսանյութ)

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Կիևում հերոսների հիշատակի օրը «Եվրամայդանի» ակտիվիստները ստեղծել են Ազգային գվարդիա: Դրանում կարող են ընդգրկվել բոլոր ցանկացողները, ովքեր երդում կտան ազգին:
Ազգային գվարդիայի կազմակերպիչների կարծիքով՝ դա ավելի կարևոր է, քան Ուկրաինայի ժողովրդին տված երդումը: Ազգային գվարդիայի կազմում արդեն իսկ ընդգրկվել են «Մայդանի» ինքնապաշտպանության ուժերը, կոզակները և «Աջ սեկտորը», որի ջոկատներից մեկը՝ «Վիկինգները», արդեն իսկ երդում է տվել:
Գվարդիականները երդվել են պաշտպանել ազգին: Ազգային գվարդիայի ղեկավարների կազմը պետք է ձևավորվի մոտ ժամանակներս: Կազմակերպիչները խոստացել են շուտով մանրամասն պատմել նոր միավորման, նրա կազմի ու առաջադրանքների մասին: