Բաժիններ՝

Սնոուդենի թեկնածությունը վերստին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի համար

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի թեկնածությունը վերստին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Այս անգամ Սնոուդենի թեկնածությունն առաջադրել են նորվեգացի քաղաքական գործիչները:

Նրանք կարծում են, որ Էդվարդ Սնոուդենի գործողությունները հանգեցրել են վստահության ու բացության վերադարձին, որոնք մտնում են գլոբալ անվտանգության քաղաքականության հիմնական սկզբունքների թվում:

2013 թվականին շվեդական Ումեո համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Ստեֆան Սվա.ֆոշը Սնոուդենի թեկնածությունն առաջադրել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031