
Արտակարգ դրություն մտցնելուն աջակցելու դեպքում ուկրաինացի պատգամավորները ԵՄ-ի կողմից կստանան անհատական պատժամիջոցներ

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) փոխնախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Յացեկ Սարիուշ Վոլսկին իր ուկրաինացի գործընկերներին խոստացել է, որ ԵՄ-ն անհատական պատժամիջոցներ կսահմանի նրանց նկատմամբ, ովքեր կքվեարկեն Ուկրաինայում արտակարգ դրություն մտցնելու օգտին:
Այս մասին Վոլսկին երեկ գրել է Twitter-ի իր էջում. «Քննարկվում է նրա հնարավորությունը, որ Ուկրաինայի խորհրդարանում արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ քվեարկության դեպքում դրան աջակցած պատգամավորները կարող են բախվել անհատական պատժամիջոցների»:
Նշվում է, որ Վոլսկին Եվրոպական խորհրդարանի պատվիրակության կազմում գտնվում է Ուկրաինայում: