
Կլեպերը Սնոուդենից պահանջել է հետ վերադարձնել չհրապարակած փաստաթղթերը

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը Սենատի հետախուզական հանձնաժողովի լսումների ժամանակ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին կոչ է արել վերադարձնել Ազգային անվտանգության գործակալության (NSA) փաստաթղթերը, որոնք նա հափշտակել է.
«Սնոուդենը պնդում է, որ նա հաղթել է և որ իր առաքելությունը համարում է իրականացրած: Եթե դա այդպես է, ապա ես նրանից ու նրա հանցակիցներից պահանջում եմ հետ վերադարձնել դեռևս չհրապարակված փաստաթղթերը, որպեսզի էլ ավելի մեծ վնաս չհասցվի ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը»:
Կլեպերի խոսքերով՝ ԱՄՆ-ը կորցրել է արտասահմանում հետախուզական տվյալներ հավաքելու հիմնական աղբյուրները: Կլեպերը հավելել է, որ ռուսական հատուկ ծառայությունների հետ Սնոուդենի հնարավոր համագործակցության վերաբերյալ ամերիկյան հետախուզության գնահատականը կհայտարարվի սենատի միայն փակ լսումներում, քանի որ հակառակ դեպքում դա կարող է վնասել հետաքննությանը: