
Թուրք զինվորականները հարված են հասցրել Սիրիայում գործող իսլամականների ավտոշարասյանը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք զինվորականները հարված են հասցրել Սիրիայի տարածքում գործող «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների ավտոշարասյանը:
Թուրք զինվորականները Սիրիայի սահմանամերձ շրջանում իսլամականներին հարված են հասցրել այն բանից հետո, ինչ Թուրքիայի տարածքում պայթել է ականանետից արձակված արկ: Ընդ որում, թուրքական տարածքի հրետակոծումն իրականացվել է իսլամականների ու արևմտամետ Սիրիական ազատ բանակի միջև մարտերի ժամանակ:
Թուրք զինվորականների հասցրած հարվածի արդյունքում ոչնչացվել են իսլամականների ավտոշարասյան կազմում գտնված մեկական ջիպ, բեռնատար ու ավտոբուս: Զինյալների կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում: