Բաժիններ՝

Կիևում ոստիկան է սպանվել

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Կիևի Դնեպրյան շրջանում երեկ հրազենային վնասվածք է ստացել ոստիկանության 42-ամյա ավագ ենթասպա, ով աշխատում էր տվյալ շրջանում: Այս մասին հայտնել է ՆԳՆ-ի մամլո ծառայությունը: Ոստիկանին տեղափոխել են հիվանդանոց, ինչից ժամեր անց նա մահացել է բժշկական օգնություն ստանալիս:

Նախնական ախտորոշմամբ՝ ոստիկանը հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում: Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով («միտումնավոր սպանություն»): Տարվում է հետաքննություն:

Սրանից առաջ էլ ՆԳՆ-ը հայտնել էր, որ Կիևում ոստիկան է սպանվել հունվարի 24-ին: Նախորդ տարվա նոյեմբերի 21-ից Ուկրաինայում ընթացող բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցների հետ բախումների հետևանքով տուժել է ավելի քան 600 ոստիկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս