Բաժիններ՝

«Արաբական գարունը» լուրջ փորձության է ենթարկում կրոնների միջև բարեկամությունը. Լավրովը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անտիոքի և ողջ Արևելքի պատրիարք Հովհաննես X-ի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Արաբական գարունը» լուրջ փորձության է ենթարկում կրոնների բարեկամությունը՝ ուղղակիորեն անդրադառնալով քրիստոնեության ճակատագրին.

«Ներկայումս, ինչպես երբեք պահանջարկված են ավանդական փոխգործակցությունը, բարեկամական եղբայրական կապերը, քանի որ «Արաբական գարնան» հունով ընթացող գործընթացները, որոնք խոր ցնցումներ են առաջացրել տարածաշրջանում, ուղիղ կապված են քրիստոնյաների ճակատագրի հետ, որոնք խաղաղ և մյուս ժողովուրդների հետ համաձայնության պայմաններում 2000 տարի ապրել են այնտեղ:

Ուղղափառների ու մյուս քրիստոնյաների, մուսուլմանների, այլ դավանանքների ներկայացուցիչների միջև բարեկամությունը ենթարկվում է լուրջ փորձության, ինչի համար էլ շատ կարևոր է մեր երկխոսությունը՝ թույլ չտալու համար իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031