Բաժիններ՝

2013 թվականին Թուրքիայի բնակչությունն աճել է ավելի քան մեկ միլիոն մարդով

Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ 2013 թվականին Թուրքիայի բնակչությունը, 2012 թվականի հետ համեմատ, աճել է 13.7 տոկոսով՝ հասնելով 76.667.864 մարդու: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վիճակագրական վարչությունը (TÜİK):

2013 թվականին Թուրքիայի բնակչությունն աճել է 1.040.480 մարդով: Արական սեռի ներկայացուցիչները կազմել են ողջ բնակչության 50.2 տոկոսը (38.473.360 մարդ), իսկ իգական սեռի ներկայացուցիչները՝ 49.8 տոկոսը (38.194.504 մարդ): 2012 թվականին Թուրքիայի բնակչության աճը կազմել է 12 տոկոս:

Ստամբուլի նահանգի բնակչությունը կազմել է 14.160.467 մարդ, նրան բաժին է ընկել Թուրքիայի ողջ բնակչության 18.5 տոկոսը: Երկրորդ տեղում Անկարայի նահանգն է՝ 6.6 տոկոս (5.045.083 մարդ), ապա գալիս են Իզմիրի (5.3 տոկոս, 4.061.074 մարդ), Բուրսայի (2.8 տոկոս, 2.158.265 մարդ) ու Անթալիայի նահանգները: Հետնապահը Բայբուրթի նահանգն է՝ 75.620 մարդ:

Թուրքիայում 15-64 տարեկանները (աշխատունակները) կազմում են բնակչության 67.7 տոկոսը (51.926.356 մարդ): 2012 թվականի համեմատ՝ նրանց քանակն աճել է 0.1 տոկոսով: Մինչև 14 տարեկանների քանակը նվազել է մինչև ողջ բնակչության 24.6 տոկոսի (18.849.814 մարդ), իսկ 65 տարեկան և ավելի տարիք ունեցողների քանակն աճել է մինչև 7.7 տոկոսի (5.891.694 մարդ):

Բնակչության խտությամբ առաջատարը Ստամբուլն է, ուր մեկ քառակուսի կիլոմետրի վրա ապրում է 2725 մարդ: Այս հարցում հետնապահը Թունջելին (Դերսիմ) է՝ 11 մարդ: Միջին հաշվով Թուրքիայում մեկ քառակուսի կիլոմետրի վրա ապրում է 100 մարդ (2012 թվականին՝ 98 մարդ):

Հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականի ամռանը TÜİK-ը կանխատեսել էր, որ Թուրքիայի բնակչությունը չի կարող հասնել 100 միլիոն մարդու: Կանխատեսվում էր, որ 2020 թվականին Թուրքիայի բնակչության քանակը կհասնի 81.778.000-ի, իսկ 2025 թվականին՝ 85.407.000-ի: 2046 թվականին այն կհասնի իր գագաթնակետին՝ 92.276.000-ի։

Դրանից հետո Թուրքիայի բնակչության աճի տեմպը կանգ է առնելու և սկսելու է հետընթաց ապրել։ Արդյունքում, 2060 թվականին Թուրքիայի բնակչության թվաքանակը կկազմի 88.870.000 մարդ, ինչպես որ կլինի դրանից 30 տարի առաջ (88.266.000 մարդ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031