Բաժիններ՝

Ասադը չի կարող մասնակցել Սիրիայի անցումային կառավարության աշխատանքներին. Սպիտակ տուն

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝  ԱՄՆ-ը նախկինի նման համոզված է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի կարող մասնակցել անցումային իշխող մարմնի աշխատանքներին, որը պետք է ստեղծվի 2012 թվականի հունիսի 30-ին ընդունված Ժնևյան կոմյունիկեին համապատասխան:

Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ արտաքին քաղաքական հարցերով փոխխորհրդական Բեն Ռհոդսը՝ մեկնաբանելով Ժնևում Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև ընթացող բանակցությունները, որոնք արդեն իսկ թևակոխել են եզրափակիչ փուլ:

Ռհոդսը հավելել է, որ իրենք չեն տեսնում իրադարձությունների զարգացման որևէ տարբերակ, որի դեպքում նախագահ Ասադն անցումային շրջանում կպահպաներ իր լեգիտիմությունը. «Նա իր բազում հայրենակիցների ու միջազգային հանրության շրջանում պարզապես զրկվել է լեգիտիմությունից»:

Ռհոդսի խոսքերով՝ միևնույն ժամանակ Վաշինգտոնը չի բացառում, որ Սիրիայի անցումային կառավարությունում կարող են գտնվել ներկայիս կառավարության մի շարք ներկայացուցիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս