ՀԱԿԿ հիմնադիր անդամ Վահան Վարդապետյանն իր ելույթում այսօր անդրադարձավ ապրիլի 9-ին տեղի ունեցած դեպքերին: Ըստ նրա՝ այդ գործընթացը «Րաֆֆիին վերածեց, մեղմ ասած՝ խեղկատակության», և նրանից առաջնորրդ ձևավորվելու ակնկալիքները ապարդյուն են:
Մերձավոր Արևելքի ու Միջին Ասիայի համար նավթային ու գազային կամուրջ հանդիսացող Թուրքիայի առջև բացվում է էներգակիրների մեկ այլ տեսակի հարցում տարանցիկ երկրի վերածվելու հեռանկար:
Խորհրդակցություններն անցկացվելու են ապրիլի 15-ին, Թուրքիայում:
Ռուսական ցուցակում ընդգրկվել են այն անձինք, ովքեր մասնակից են Գուանտանամոյի հատուկ բանտում մարդկանց հանդեպ կիրառված կտտանքներին, ինչպես նաև նրանք, ովքեր մասնակից են արտասահմանում ռուս քաղաքացիների իրավունքների ու ազատությունների խախտմանը:
Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի փոխհրամանատար Կիյումերս Հայդարին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2012 թվականին վաստակել է 5.790.000 ռուբլի:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երեկ հրապարակել է «Մագնիտսկու ցուցակը», որում ընդգրկվել է 18 մարդ:
2012 թվականի կեսին ու վերջերին քրդերն ու ապստամբնեն իրենց վերահսկողության տակ են առել Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածի մեծ մասը, սակայն Կամիշլին մնացել էր կառավարական ուժերի ձեռքում:
Նախորդ տարի վաստակած գումարի մոտ 24.6 տոկոսը` 150.034 դոլար, Բարաքն ու Միշելը հատկացրել են 33 տարբեր բարեգործական կազմակերպությունների:
Պատահական չէ, որ ԲՀԿ որոշ տարածքային կառույցների ղեկավարներ խնդրել են, որ ԲՀԿ քարոզիչներն իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածքներ չայցելեն, և նախընտրական քարոզչություն չիրականացնեն, քանի որ նման հակադիր քարոզչությունը կարող է ճիշտ հակառակ արդյունքը տալ:
Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնող Վարդան Օսկանյանը և Գուրգեն Արսենյանը տրամագծորեն հակառակ քարոզչություն են իրականացնում: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում նախընտրական քարոզարշավին, քանի որ պարզ չէ, թե կողմերից որ մեկի դիրքորոշումը պետք է ներկայացնի:
Այսինքն, Գուրգեն Արսենյանը հայտարարում է, որ քաղաքապետի պաշտոնը ստանալու դեպքում ԲՀԿ-ն քաղաքի վրա ծախսելու է իր շարքերում ընդգրկված մեծահարուստների փողերը։ Չեն խնայելու, չէ՞ որ հարազատ Երևանի և երևանցիների համար է։ Իհարկե, միայն հաղթելու պարագայում. չէ՞ որ գործարարները հենց այնպես ոչինչ չեն անում։
Մկնիկը հագցվում է ցուցամատին, իսկ հիմնական գործողությունները կատարվում են բութ մատի օգնությամբ: Անլար մատանի-մկնիկ-2-ի (Ring Mouse 2) վրա կա ղեկավարման համար 5 կոճակ:
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դահլիճում տեղի է ունենալու Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարը: 168.am-ի տեղեկություններով՝ համագումարին ծավալուն ելույթով հանդես է գալու Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր անդամ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Քանի որ նախարարներին ասված է՝ գնահատել մարզպետի աշխատանքը, հեռախոսազանգ է գնում մարզպետարան, թե՝ մի քիչ թիվ տվեք… Նրանք էլ անցյալ տարվանից մի քիչ բարձր թիվ են տալիս: Տնավարություն է:
Որպեսզի ՀՆԱ-ն աճեր 7,2%-ով վերը նշված 2011 և 2012թթ. ՀՆԱ բացարձակ թվերի պայմաններում դեֆլյատորը պետք է բացասական լիներ։ Կարծես թե սա անհնար էր. գներն արդեն աճել էին 3,1%-ով։ Ուրեմն աշխատավարձը, այլ եկամուտները պետք է նվազած լինեին։ Բայց արի ու տես սրանք նույնպես աճել են՝ 3,2%։ Հըմ, զուր չէր Սերժ Սարգսյանի ասածը լրագրողներին՝ աշխատավարձն ավելի արագ է աճել:
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ելույթ է ունեցել նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
Ալասանիայի խոսքերով՝ Վրաստանում անպայմանորեն հանդիսավոր են նշելու մայիսի 26-ը:
Կարծում եմ, որ ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ Սաակաշվիլին ինքն էր որոշում, թե ով պետք է պատասխանի իրեն հուզող հարցերին, իսկ ով ոչ:
Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
500 քառակուսի մետր տարածքի վրա փռվելու է Օսմանյան կայսրության քարտեզը, որի վրա դրվելու են մարդու դեմքի մեծությամբ կարմիր գույնի դիմակներ, որոնք իրենց հերթին կխորհրդանշեն զոհվածներին:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Այդ բյուրոն պետք է արգելափակի թուրքական այն ընկերությունների հետ համագործակցությունը, որոնք աջակցում են Էրդողանի կառավարությանը, ֆինանսավորել են նրա նախընտրական կամպանիան, ինչպես նաև խախտել են սիրիական օրենքները:
Լեռնային Ղարաբաղ անվանումը հավանաբար ոչինչ չասի մեր համաքաղաքացիներին:
Նա ընդգծել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երբեք չի հայտարարել, որ Իսրայելը պետք է ոչնչացվի:
Մայիսի 5-ին տեղի կունենան Երևանի ավագանու հերթական ընտրությունները, որին մասնակցում են 6 կուսակցություններ և մեկ դաշինք: Դրանք են՝ «Բարգավաճ Հայաստան», Հ. Յ. Դաշնակցություն, Հանրապետական, «Առաքելություն», «Հայ Ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր» կուսակցությունները և «Բարև, Երևան» դաշինքը:
Այս մասին թերթին հայտնել է Վրաստանի ՊՆ-ում եղած իրազեկ աղբյուրը:
Իրանից շարունակում են սպառնալից հայտարարություններ հասցեագրել Ադրբեջանին:
Իսրայելի ԱԳՆ-ի էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Մայքլ Լոթեմը երեկ ժամանել է Անկարա և թուրքական կողմին առաջարկել է իսրայելական գազը Թուրքիայի տարածքով փոխադրել դեպի Եվրոպա:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է սիրիացի ապստամբներին 10 միլիոն դոլար հատկացնելու մասին հրամանը: