
Սաակաշվիլին անձնական կարիքների համար 40 միլիոնով գնել էր երկու ուղղաթիռ. Գարիբաշվիլի

Վրացական IPN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին 2014 թվականին սահմանային ոստիկանության կողմից իրականացված սահմանամերձ ենթակառուցվածքների նախագծերի պաշտոնական շնորհանդեսի ժամանակ քննադատել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն:
Նա հայտարարել է, որ նախկինում պետությունն առանձնահատուկ կերպով չի մտահոգվել սահմանային ոստիկանության մասին, մինչդեռ ընթացիկ տարվա փետրվարից աճել է սահմանապահների աշխատավարձը, բարելավվել են նրանց աշխատանքային պայմանները. «Մեզ համար կատարելապես անընդունելի է դա:
Այն ժամանակ, երբ սահմանային ոստիկանությունը չի ունեցել ուղղաթիռներ, նախագահ Սաակաշվիլին սեփական կարիքների համար 40 միլիոնով գնել է երկու ուղղաթիռ, ինչն ամոթալի է մեզ համար: Ներկայումս ուղղաթիռներն ամբողջովին վերանորոգվել են, հագեցվել են տեխնիկայում, դրա վրա հավելյալ ծախսել է 7 միլիոն լարի:
Սահմանային անվտանգության ապահովումը հանդիսանում է մեր հիմնական պետական նպատակը, և մեր կառավարությունն անում է ամեն ինչ՝ այդ նպատակին հասնելու համար»: