Բաժիններ՝

Ադրբեջանում ձերբակալել են ընդդիմադիր բլոգերի

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Բաքվի օդանավակայանում Թբիլիսի մեկնելու ժամանակ ձերբակալվել է բլոգեր Մեհման Հուսեյնովը: Այս մասին հայտարարել է լրագրողուհի Խադիջա Իսմայլովան:

2012 թվականի ամռանը Մեհման Հուսեյնովի դեմ հարուցվել է քրեական գործ և արգելք է դրվել երկիրը լքելու վրա: Հուսեյնովը մեղադրվել է ոստիկանության աշխատակցի հանդեպ խուլիգանական գործողություններ կատարելու մեջ: Սակայն քրեական գործի հետաքննության ժամկետի սպառվելուց հետո Հուսեյնովը դիմել էր դատախազությանը՝ խնդրելով վերացնել իր արտասահմանյան այցերի վրա դրված արգելքը:

Դատախազությունը նրան խորհուրդ է տվել դիմել ոստիկանությանը, սակայն Հուսեյնովը պատասխան չի ստացել ոստիկանության քննիչից: Դրանից հետո Հուսեյնովը որոշել է գործնականում հստակություն մտցնել այդ հարցում և մասնակցել Թբիլիսիում կայանալիք ԵԱՀԿ-ի կոնֆերանսին: Սակայն նրան ձերբակալել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս