Բաժիններ՝

Ռուսաստանը երեք տարում արտահանելու է տարբեր տիպի մոտ 200 ուղղաթիռ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը 2015-2017 թվականներին արտահանելու է տարբեր տիպի մոտ 200 ուղղաթիռ: Այս մասին հայտարարել է «Ռոսօբոռոնէքսպորտի» ռազմաօդային ուժերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Կոռնևը:

Նա մանրամասնել է, որ խոսքը գնում է արդեն իսկ ստորագրված պայմանագրերով տեխնիկա մատակարարելու մասին, և որ ուղղաթիռների պատվիրատուները հանդիսանում են աշխարհի 12 երկրներ: Կոռնևն այլ մանրամասներ չի հաղորդել: 2013 թվականին «Ռոսօբոռոնէքսպորտը» օտար երկրներին մատակարարել է Ми-17 և Ми-35М տիպի ավելի քան 140 ուղղաթիռ:

2014 թվականին աշխարհի 9 երկիր՝ ներառյալ Իրաքը, ստացել են Ми-17В-5, Ми-171Ш, Ми-35М և Ми-28НЭ տիպի ուղղաթիռներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930