Բաժիններ՝

Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը պաշտոնանկ չի արվի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պաշտպանության նոր նախարարի հետ պլանավորում է ոչ թե սովորական, այլ՝ արդյունավետ համագործակցություն:

Կապանաձեն երեկ ուշ երեկոյան վերադարձել է ԱՄՆ-ից, ուր գտնվել է պաշտոնական այցով: Կապանաձեն ընդգծել է, որ չի լքելու զբաղեցրած պաշտոնը, և պլանավորում է համագործակցել պաշտպանության նոր նախարարի հետ:

Նրա խոսքերով՝ զինված ուժերը քաղաքականությունից դուրս են, և որ նրանց քաղաքականությունը բացառապես Վրաստանի անվտանգությունը պաշտպանելն է: Կապանաձեն հիշեցրել է, որ իրեն կարոող է նշանակել ու պաշտոնանկ անել միայն երկրի գերագույն գլխավոր հրամանատարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930