ԱՊՀ երկրների նավատորմները կմասնակցեն «Կասպից ծով – 2015» միջազգային մրցույթին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականին առաջին անգամ «Կասպից ծով» միջազգային մրցույթը կանցկացվի ԱՊՀ երկրների անդամ երկրների ռազմական նավատորմների թվում: Այս մասին այսօր հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
Ռուսաստանի Կասպյան նավատորմի ռազմական խորհուրդը տվյալ հարցը երեկ քննարկել է Աստրախանում: Նրա տարածած հայտարարությունում նշված է, որ Կասպյան նավատորմը «Կասպից ծով – 2015» միջազգային մրցույթում պաշտպանելու է ռուսական ռազմածովային նավատորմի շահերը:
Ռազմական խորհրդի նիստում նաև ընդգծվել է, որ 2014 թվականին Կասպյան նավատորմի ուժերը 2.5 անգամ ավելի շատ են մասնակցել ռազմական վարժանքների, քան պլանավորված էր: Խոսքը գնում է մոտ 400 ռազմական վարժանքի մասին: