
«Իսլամական պետության» զինյալներն Իրաքում պայթեցրել են Սադդամ Հուսեինի հոր գերեզմանը

Իրաքյան Al Mada Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պայթեցրել են Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի հոր գերեզմանը, ինչպես նաև նրանից ոչ հեռու ընկած մզկիթը: Տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան:
Պայթյունների հետևանքով ամբողջովին ոչնչացվել են գերեզմանն ու մզկիթը: Զինյալները մզկիթի ներսում, ինչպես նաև նրա շրջակայքում տեղադրել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր և պայթեցրել այն: Սադդամ Հուսեինի հոր գերեզմանը 2006 թվականին արդեն իսկ ենթարկվել է հարձակման: Այն ժամանակ գերեզմանն ու մզկիթը զգալիորեն վնասվել էին: