Մարգվելաշվիլին պատասխանել է Իվանիշվիլու քննադատությանը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, պատասխանելով նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու քննադատությանը, հայտարարել է, որ գաղտնալսումների մասին օրենքի վրա վետո է դրել նրա համար, որ այն համարել է սխալ:
Սրանից առաջ Իվանիշվիլին «Առաջին ալիքի» եթերում քննադատել էր Մարգվելաշվիլուն՝ հայտարարելով, որ նա վետո կիրառելու իրավունքն օգտագործել է նրա համար, որ ցանկացել է ցույց տալ, որ կարող է անել դա: Իվանիշվիլին նաև նկատել էր, որ Մարգվելաշվիլու ու Սաակաշվիլու կուսակցության հայտարարությունները հաճախ համընկնում են:
Ի պատասխան՝ Մարգվելաշվիլին հայտարարել է. «Ես վետո եմ դրել, որովհետև համարել եմ, որ այդպես է ճիշտ: Եվ այդ որոշումը չի կայացվել հենց այնպես: Ես խոսում եմ այն մասին, ինչի մասին մտածում է հասարակությունը և դժբախտաբար՝ նաև «Միասնական ազգային շարժումը» (ՄԱՇ)»:
Մարագվելաշվիլին հայտարարել է, որ քաղաքական առումով ճիշտ չի համարում ՄԱՇ-ի հետ մշտապես հակամարատության մեջ լինելը, որը պարտված ուժ է, իսկ Սաակաշվիլին այլևս երկրի նախագահը չէ: Մարգվելաշվիլու խոսքերով՝ Բիձինա Իվանիշվիլին ծանրակշիռ քաղաքական ֆիգուր է: