2014 թվականին Ուկրաինան Ռուսաստանից ներկրել է 14.5 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 44 տոկոսով զիջում է 2013 թվականի ցուցանիշին:
Ոստիկանության տվյալներով՝ Մյունխենում մոտ 10.000 մարդ իրենց բողոքն են հայտնել մուսուլմանների վրա հարձակումների դեմ:
Շոյգուն Իրանից կմեկնի Հնդկաստան, ուր կմնա մինչև հունվարի 22-ը:
Նա այդ հարձակումը որակել է որպես պետական հեղաշրջման փորձ՝ չնշելով, թե ովքեր են կազմակերպիչները:
Այս մասին հանդիպման արդյունքներով հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին:
Ավելի վաղ՝ 2014 թվականի հոկտեմբերին, ԱՄՀ-ը 2015 թվականի համար կանխատեսել էր 0.5 տոկոսանոց անկում:
Վարչապետ Աբդալլահ Աբդուռահման ատ-Թանիի գլխավորած կառավարությունը հուսով է Հաֆթարի ու մյուս սպաների օգնությամբ ամրապնդել իր դիրքերը:
Երեկ Գյումրին և ողջ Հայաստանը կրկին ալեկոծվեցին: Հրաշքը, որին սպասում էին բոլորը, տեղի չունեցավ. բժիշկներին չհաջողվեց փրկել Գյումրիի սպանդից ողջ մնացած՝ ընտանիքի վերջին անդամի՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը:
«Փոքրիկի մահվան կապակցությամբ քիչ առաջ չեղյալ են հայտարարել ռուսական Առաջին ալիքով Մալախովի ծրագրի նկարահանումը, որը պիտի լիներ Գյումրիի ողբերգության մասին: Այդ մասին քիչ առաջ հայտնեց Ալեքսանդր Սիրունյանը, ով Մոսկվայում է և պետք է լիներ հաղորդման հյուրը որպես փաստաբան»:
«Սգում ենք ողջ հայ ժողովրդի հետ: Մինչև վերջին պահը մենք հույս ունեինք և աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, ում կյանքի համար պայքարում էին հայ և ռուս բժիշկները: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, թեև մենք բոլորս դրան հավատում ու սպասում էինք: Երեխայի կորուստը մեծ ցավ է: Չկան խոսքեր, որոնք կմեղմեին այդ սարսափելի ողբերգության ցավ: Բայց նաև այս պայմաններում պետք է մարդ մնալ: Մեծամասնությունն ամեն ինչ հասկանում է: Սուգը դա վիշտն ու աղոթքն է»:
Ազատության հրապարակում այժմ տեղի է ունենում մոմավառության արարողություն՝ ի հիշատակ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի:
Ավետիսյանների հարևանը պատմում է, թե ինչ լավ ընտանիք են եղել Ավետիսյանները: Նա, լսելով փոքրիկ Սերյոժայի մահվան մասին լուրը՝ եկեղեցուց մոմ է վերցրել՝ երկուսը վառել է իր տանը, մյուս երկուսը՝ Ավետիսյանների տան մոտ: Հարևանը պատմում է, որ մինչև հիմա իր թոռնիկները վախեցած են, անըդհատ իրեն հարցնում են՝ արդյոք իրենց դարպասը փա՞կ է:
«Ռազմաբազան իր դերը կատարում է, թե չի կատարում՝ միջպետական խնդիր է: Իր դերը կատարում է ՀԱՊԿ-ի շրջանակում, և հարցը պետք է լուծվի ԵՏՄ շրջանակում: Թող ՀՀ իշխանությունները կանգնեն ու բացատրեն Ռուսաստանին, որ այդ ռազմաբազան իր դերը չի կատարում, չեմ կարծում, որ խնդիր լինի: Դա կարելի է սթափ քննարկել: ՀՀ իշխանությունների համար աքսիոմ պետք է լինի՝ հարցեր բարձրացնել, ծրագրեր մշակել, սխալներ մատնանշել ու ապացուցել, ոչ թե կազմակերպել արևմտամետ ու ռուսամետ խաղեր»,- ասում է նա:
Անդրեյ Մալախովը՝ իմանալով, որ փոքրիկ Սերյոժան մահացել է՝ հուզվել էր. «Նա հուզվել էր և չէր կարողանում խոսել: Երբ առավոտյան մենք այցելեցինք փոքրիկ Սերյոժային նա ևս հուզված էր: Երբ մենք այնտեղ էինք, Մալախովը շատ անկեղծ զրույց ունեցավ նաև Առողջապահության նախարարի հետ: Նպատակը ոչ թե հարցազրույց վերցնելն էր, այլ իրապես մարդկայնորեն հետաքրքրված էր փոքրիկի առողջությամբ»,- նշում է Էրիկը:
Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Այդ մասին նշված է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքում:
Նրանք ցանկանում են Ռուսաստանը ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ, քանի որ միայն այդպես կարող են մնալ իշխանության ղեկին:
Տարբեր տվյալներով՝ նրա հետ զոհվել է լիբանանյան «Հզբոլլահ» շիական կազմակերպության 4-6 ներկայացուցիչ:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Այսօր Մոսկվայից ու Խաբարովսկից քննիչներ են ժամանել Չիտա:
Հաջորդ շաբաթ տեղի է ունենալու Իլքեր Բաշբուղի «Ինչպիսի Թուրքիա» խորագրով գրքի շնորհանդեսը:
Վլադիմիր Գասպարյանն այցելել է հիվանդանոց՝ վիրավոր ոստիկանին տեսության: Նա ոստիկանի հետ զրույցում ասել է. «Ոչ գիտակցություն ես կորցրել, քեզ պահել ես ընենց, ոնց որ պետք ա պահես, հալալ ա քո կերած կաթը»: Վլադիմիր Գասպարյանի հետ է նաև հրապարակախոս Զորի Բալայանը:
Նախորդ տարի Ադրբեջանը մեկ տոննա նավթը արտահանել է 779.48 դոլարով, ինչը կազմում է մեկ բարելի համար 105.33 դոլար:
Այսօր Ստամբուլում կազմակերպվել է հիշատակի երթ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունվարի 20-ին խորհրդաժողով է հրավիրել, որին, ինչպես հայտնի է, չի մասնակցելու ոչ իշխանական ուժերի եռյակի մաս կազմող Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ): Այս հարցի շուրջ տարբեր վարկածներ առաջ քաշվեցին, ընդհուպ այն, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ծառուկյանի միջև տարաձայնություններ կան Եռյակում ինչ-ինչ կարգավիճակների վերաբերյալ:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ցավում է հունվարի 18-ին կենտրոնի Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի՝ համատեքստից դուրս փոքրիկ դրվագը ներկայացնող տեսանյութը, ցավոք սրտի, ողողել է հայալեզու համացանցը՝ առաջացնելով շատերի ցասումը: Սակայն նկատի ունենալով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հայանպաստ, հայրենասեր և հայրենանվեր գործունեությանը, պետք է փաստել, որ անհնարին է արգելք դրվի կենտրոնի տարածքում որևէ ազգային խորհրդանիշի նկարահանման կամ տարածման վրա»:
Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն տվյալներ է հրապարակել 2014 թվականին գազի արտահանման արդյունքների մասին:
Պետք է անհապաղ փրկել Ռուսաստանի պատիվը:
«Ես չեմ խոսի այն մասին, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ ռազմաբազայի հետ կապված միջադեպը և ինչ հետևանք կարող է ունենալ ռազմաբազայի հետ հարցեր պարզելը: Ես ոչ մեկին չեմ ահաբեկում, օբյեկտիվ եմ դատում: Ես ցավ եմ ապրում յուրաքանչյուր գյումրեցու հետ, բայց այսօր զգացմունքների օր չէ, այսօր սառը դատելու, խելացի մոտենալու օր է: Նորից հավասարակշռվածության կոչ եմ անում, չի կարելի զոհ գնալ զգացմունքերին»,- այսօրվա ասուլիսում հայտարարել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Կարևոր գործոններից է նաև թուրքական բանակի բարձր պատրաստվածությունը: