Բաժիններ՝

Պորոշենկոն ստորագրել է «Մասնակի զորահավաքի մասին» հրամանը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է «Մասնակի զորահավաքի մասին» հրամանը: Այդ մասին նշված է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքում:

Փաստաթղթի համաձայն՝ 2015 թվականին զորահավաքն անցկացվելու է 3 փուլով՝ հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 210 օրվա ընթացքում: Առաջին փուլը մեկնարկելու է վաղը՝ հունվարի 20-ին, և տևելու է 90 օր: Երկրորդ փուլը կմեկնարկի ապրիլին և կտևի 60 օր, իսկ երրորդ փուլը՝ հունիսին և նույնպես օրով:

Բացի այդ, հրամանի համաձայն՝ 2015 թվականի մարտի 18-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարվելու է զինծառայողերի զորացրում: Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում 2015 թվականին Ուկրաինայի զինված ուժեր կմոբիլիզացվի մոտ 104.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս