
Բորդյուժան վստահ է, որ Գյումրիի դեպքերի կապակցությամբ կանցկացվի բազկամողմ ու օբյեկտիվ հետաքննություն

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Հեռախոսազրույցի ժամանակ Բորդյուժան վստահություն է հայտնել, որ Գյումրիի ողբերգական դեպքերի կապակցութամբ կանցկացվի բազմակողմանի ու օբյեկտիվ համատեղ հետաքննություն: Բորդյուժան Գյումրիի դեպքերի կապակցությամբ իր ցավակցություններն է հղել սպանվածների հարազատներին ու ողջ հայ ժողովրդին: