Աշնանը Apple-ը մտադիր է ներկայացնել iPhone 6s սմարթֆոնը, որը ինչպես սպասվում է, ամբողջությամբ պահպանելու է ընթացիկ iPhone 6 ու iPhone 6 Plus ֆլագմանների դիզայնը: դրա հետ միասին, ինչպես հայտնում է yablyk.com-ը, հեռախոսի ներսի դիզայնը վերամշակվելու ու համալրվելու է նոր գործառույթներով: Դա հաստատվում է համացանցում հայտնված լուսանկարներով, որոնք հրապարակել է 9to5mac.com-ը:
2015 թվականի հունիս ամսվա ընթացքում Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվել է թվով 75 հիփոթեքային վարկ` 835 միլիոն ՀՀ դրամ ծավալով: ԱՀԸ հրապարակած տվյալների համաձայն՝ վարկերի մեծ մասը տրվել է Երևանում՝ 61-ը անշարժ գույքի ձեռքբերման, 16-ը՝ վերանորոգմանհամար:
U904-ի կորպուսը մագնիումի համաձուլվածքից է, ինչը թույլ է տալիս, ոչ 14 դյույմանոց էկրանը լինի բավականին բարակ՝ 15,5 միլիմետր ու թեթև՝ 1,4 կգ: Նոութբուքի էկրանը սենսորային է: Էկրանն ունի 3200-ը 1800-ի վրա կետայնություն, մատրիցան պատրաստված է IGZO ֆիրմային տեխնոլոգիայով:
Դիզայներ Մարկ Ջեյքոբսը մեկնաբանել է իր կողմից Instagram-ում պատահաբար հրապարակված իր մերկ լուսանկարի շուրջ խոսակցությունները:
168.am-ը 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում «ստվերի դեմ պայքարի» գործընթացը:
Գնահատանքի իմ խոսքն եմ ուղղում ձեզ: Սերունդներ կրթելը դժվարին ու պատասխանատու գործ է, և այս առումով ձեր աշխատանքը անգնահատելի է: Դուք ձեր բեղուն ու քրտնաջան աշխատանքով տարիներ շարունակ կարողացել եք հայեցի կրթել մատաղ սերնդին, և ձեր անմնացորդ նվիրումով ծառայել մեր լեզվի, պատմության, մշակույթի պահպանման սուրբ գործին:
Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան:
Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ:
Խոսակցություններ էին տարածվում Դմիտրի Շեպելևի ընկերուհու մասին, ով, ըստ այդ խոսակցությունների, ապրում էր Կիևում, մինչ նրա զուգընկերը PR-ի նպատակով սիրային կապի մեջ էր հայտնի երգչուհու հետ: Բացի այդ, զույգը բավական երկար ժամանակ թաքցնում էր իր հարաբերությունները, ինչի պատճառով շատ երկրպագուներ կարծում էին, թե նրանց հարաբերությունների մասին տեղեկությունները պարզապես լրագրողների երևակայության արդյունքն են: 2012թ. դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Շեպելևն ու Ֆրիսկեն պատրաստվում են ծնողներ դառնալ:
Կեֆիրը մի շարք օգտակար հատկություններ ունի. Այն օրգանիզմին այդքան անհրաժեշտ վիտամիններ և հանքանյութեր է պարունակում: Չպետք է մոռանալ նաև այն մասին, որ այն խորհուրդ է տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր դիետա են պահում: Կեֆիրը նիհարելու համար առավել արդյունավետ կարելի է օգտագործել` դրան ավելացնելով մի քանի բաղադրիչներ:
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով և հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» 2015 թվականի հունիսի 30-ի ՀՕ-88 օրենքը՝ Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 4-ին ստորագրել է […]
Facebook-ը հեռացրել է միասեռական դեռահասի գրառումը սոցցանցի հայտնի Humans of New York էջից, գրում է The Telegraph-ը:
Հուլիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 6-9-ին հյուսիսային շրջաններում՝ երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ին էապես չի փոխվի, հուլիսի 6-8-ին կնվազի 2-3 աստիճանով:
Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարի Սփյուռք-Հայաստան պլենար նիստում բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց հիմնադրամի կողմից Հայաստանում տարբեր ուղղություններով իրականացվող ծրագրերը։Բանախոսն ընդգծեց, որ դրանք ունեն հայրենիքը զբոսաշրջության համար առավել գրավիչ դարձնելու նպատակ։ Նա նշեց, որ արդեն 200մլն դոլարի ներդրում է կատարվել միայն Դիլիջանն արևմտյան չափորոշիչներին համապատասխան կրթական, մշակութային և առողջապահական կենտրոն դարձնելու համար։
Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին:
«Միլանի» պաշտոանական կայքը հայտարարել է հարձակվող Կարլոս Բակկայի տեղափոխման հարցում «Սևիլիայի» հետ պայմանավորվածության ձեռքբերման մասին:
Հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 29.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37.4 մլն ԱՄՆ դոլար:
Daily Telegraph օրաթերթի փոխանցմամբ՝ հայցով Վաշինգտոնի դատարան են դիմել Միխայիլ Խոդորկովսկու հիմնադրած ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին բաժնետերերը և դատարանից պահանջում են ԱՄՆ-ի տարածքում կյանքի կոչել Հաագայի արբիտրաժային դատարանի վճիռը, որով Ռուսաստանից հօգուտ ՅՈՒԿՕՍ-ի բաժնետերերի պետք է գանձվի շուրջ 50 միլիարդ ամերիկյան դոլար:
Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի դերասան, Երևանի պատվավոր քաղաքացի Մհեր Մկրտչյանի ծննդյան 85-ամյակի օրը Կոմիտասի անվան պանթեոն՝ մեծանուն արտիստի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, բազմաթիվ արվեստագետներ, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասաններ, արվեստասերներ։
2015թ. հուլիսի 4-ին՝ ժամը 04:05-ին, «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Քանաքեռ 14-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 38 տարեկան կնոջ դի:
Ադրբեջանական Trend.az գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ անկախության օրվա առիթով ի դեմս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորել է ամերիկացիների ազգային տոնը:
Համեմատությունը ցույց է տվել, որ 45-50 տարիքային խմբում հաստաղիքի քաղցկեղը կրկնապատկվել է, իսկ կրծկագեղձի քաղցկեղը՝ գրեթե եռապատկվել: Քաղցկեղի աճը տեղի է ունեցել ֆոլաթթվի բարձր դոզայի հետևանքով:
«Թուրքական հոսք» գազատարի նախագիծը կարող է միջազգային արբիտրաժի կողմից սառեցվել անորոշ ժամանակով, քանի որ Թուրքիան մտադիր է հայց ներկայացնել «Գազպրոմի» դեմ գազի հարցով համաձայնագրի բացակայության պատճառով, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով թուրքական պետական էներգետիկ Botas ընկերությանը:
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության զինյալները Իսրայելի տարածքները Սինայի թերակղզուց հրթիռակոծելու պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել, հայտնում է Al Arabia-ն:
Թուրքիայի առափնյա ծառայությունները Էգեյան ծովում փրկել են 10 ամսական մի երեխայի, որին ուժեղ քամին ափից մոտ 1 կիլոմետր հեռացրել էր փչովի հարմարանքով:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Արևմուտքը չեն գտնվում նոր Սառը պատերազմի վիճակում, հայտնում է Deutsche Welle-ն:
Լա Մանշի տակով անցնող թունելում գնացքների երթևեկությունը անցած գիշեր դադարեցվել է անօրինական ներգաղթյալների պատճառով: Ֆրանսիական Կալեում պատվարը ճեղքելու միջոցով փորձել է ներխուժել մոտ 150 մարդ, որոնց ոստիկանները փորձել են երեք ժամում դուրս բերել տարածքից, հայտնում է Sky News-ը:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի հետ քննարկել է ՌԴ պետական սահմանի Վերին Լարս անցակետում առկա կուտակումների վերացմանը վերաբերող հարցեր: Նախարարը պայմանավորվածություն է ձեռք բերել հնարավորինս սեղմ ժամկետներում քայլեր ձեռնարկել նշված անցակետում կուտակումները վերացնելու և հայկական բեռների տեղափոխման համար առավելագույն հարամարավետ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
«Ֆրանսիացի օրենսդիրների հաճախակի դարձած այցերն Արցախ կարևոր նշանակություն ունեն արտաքին աշխարհում Լեռնային Ղարաբաղի մասին լիարժեք և համակողմանի պատկերացում կազմելու գործում», – նշել է վարչապետը։ Նա գոհունակություն է հայտնել 2013թ. Ֆրանսիայի ԱԺ և Սենատի մի խումբ պատգամավորների, նախկին խորհրդարանականների, մի շարք համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ «Արցախի հետ բարեկամության շրջանակի» ստեղծման կապակցությամբ:
«ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը: Այդուհանդերձ, մենք մեծ անելիքներ ունենք երկկողմ առևտրաշրջանառության խթանման ուղղությամբ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: