Բաժիններ՝

«Եթե Բուֆոնը ռեկորդ սահմանի, «Տորինոյի» հետ խաղը պետք է կանգնեցնել». Մասիմիլիանո Ալլեգրի

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին կարծիք է հայտնել, որ Սերիա Ա-ի 30-րդ տուրի «Տորինոյի» հետ խաղը պետք է կանգնեցնել ծափահարությունների համար, եթե Ջանլուիջի Բուֆոնը գոլ բաց չթողնի մինչև 4-րդ րոպեն և այդպիսով չոր սերիայի տևողությամբ դուրս գա առաջին տեղը Սերիա Ա-ի պատմության մեջ: Նախօրեին Իտալիայի առաջնությունում չոր խաղերի տևողությամբ Բուֆոնը դուրս եկավ 2-րդ հորիզոնական. նրա չոր սերիան հասավ 926 րոպեի:

«Ես կարծում եմ, Ջիջին արժանի է այդ ռեկորդին: Նրան մնում է՝ թուրինյան դերբիում դիմանալ ևս 4 րոպե: Ես կցանկանայի, որպեսզի այդ խաղը կանգնեցվեր 4-րդ րոպեին, և այդ ժամանակ երկրպագուները հնարավորություն կունենան ծափահարել Բուֆոնին: Բայց պետք է հասկանալ, որ դա դերբի է, և սպորտային բաղադրիչն առաջին տեղում պետք է լինի»,- Ալլեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031