4 դաս Սթիվ Ջոբսից սկսնակ գործարարներին

Lifehacker.ru կայքը գրում է, որ Սթիվ Ջոբսին իզուր չէ, որ հաջողված մարքետոլոգ են համարում: Իհարկե, նրա բնավորությունն իդեալական չի եղել, բայց ներկայացված ինովացիաների քանակը, ինչպես նաև ոգեշնչումը, որը նա տալիս էր ուրիշներին, իրականում տպավորիչ են: Սթիվ Ջոբսի մեթոդները ճանաչվել են հեղափոխական, քանի որ շատ բնագավառներ են փոխվել՝ սկսած դիզայնից՝ մինչև բրենդինգ: Մարկ Տաչին, ով աշխատել է Apple ընկերությունում, նրան սովորեցրել է ճիշտ աշխատել և հասնել հաջողության: Այն ամենը, ինչ նա տեսել և սովորել է ընկերությունում, հետագայում նրան շատ են օգնել սեփական գործը սկսելու գործում:

1. Ճիշտ աշխատակիցների ընտրեք. փնտրեք լավագույններին: Երբ Տաչին առաջին հարցազրույցն  էր անցնում NeXT ընկերությունում, նա զարմացած էր գործընթացի մանրազնինությամբ: Դա նման է եղել ստեղծագործ վիրահատական միջամտության: Աշխատակիցները հստակ իմացել են, թե ինչ աշխատակիցներ են փնտրել և օգտագործել են ամենանորարար միջոցները՝ հասկանալու համար աշխատանքի ընդունվել ցանկացողների մասնագիտական ունակությունները: Այդ ժամանակ Մարկը հասկացել է, որ աշխատակիցներն ընկերության համար ընտրել են լավագույններից լավագույններին:

Երբ Մարկ Տաչին սկսել է իր առաջին բիզնեսը, նա հասկացել է, թե ինչու է Սթիվ Ջոբսն այդքան ժամանակ տրամադրել աշխատակիցների ընտրությանը՝ ժամանակ և էներգիա ծախսելով լավագույնին ընտրելու համար: Թեկնածուի հետ հարցազրույց անցկացնելիս պետք չէ շտապել, պետք է ստուգել նրա ունակությունները, առաջարկել լուծել որևէ խնդիր: Պետք է պատկերացում կազմել այն մասին, թե ով է այդ մարդը, ինչով է ապրում, ինչ է ուզում կյանքից:

2. Պարզության ձգտեք: Սթիվ Ջոբսի հետ աշխատանքի 5 րոպեն ավելի արժեքավոր է եղել, քան այլ ընկերությունում 5 տարվա աշխատանքը: Տաչին սպասել է, որ Սթիվ Ջոբսը հարցեր է տալու, գնահատելու է ապրանքի արտաքին տեսքը, օգտագործման հրահանգներն է կարդալու: Սակայն նման բան տեղի չի ունեցել: Նա պարզապես մոտենում էր և սկսում օգտագործել ապրանքը: Եթե այն բավարար չափով պարզ և հասկանալի չէր, ապա Սթիվ Ջոբսը մերժում էր այն:

Մի պահ մտածեք Apple ընկերության արտադրանքների մասին. դուք պարզապես հանում եք դրանք տուփից, միացնում և սկսում օգտագործել: Բոլոր դետալները մանրամասն մտածված են, ամեն ինչ տեղավորված է այնտեղ, որտեղ հարկն է, իսկ դիզայնը մաքսիմալ պարզ է: Այս մոտեցումը երկու սկզբունք ունի: Նախ՝ պարզ արտադրանքը շատ հեշտ է օգտագործել, իսկ դա գրավում է շատ գնորդների: Երկրորդը՝ պարզ արտադրանք ունենալով՝ մարդն արագ կողմնորոշվում է, թե ինչպես է պետք այն ղեկավարել, այսինքն՝ փորձագետ է դառնում:

Երբ մարդն ամբողջությամբ հասկանում է գադջետի օգտագործման ձևը, նա իրեն ոչ միայն խելացի է զգում, այլև կապվում է այն ընկերությանը, որը նրան այդ զգացողությունն է տվել: Պարզ և հասկանալի արտադրանք ստեղծելու համար պետք է շատ ջանք գործադրել: Բայց երբ հասնում եք դրված նպատակին, կարող եք փոխել աշխարհը:

3. Ամբողջական լուծում առաջարկեք: Apple-ն առաջին ընկերություններից էր, որ մարդկանց ամբողջական լուծում էր առաջարկում և ոչ թե՝ առանձին արտադրանք: Եթե դուք առաջարկում եք ոչ թե՝ արտադրանք, այլ՝ խնդրի լուծում, մարդիկ սկսում են գնահատել ձեզ: Նրանք ընտրում են այն արտադրանքը և ծառայությունները, որոնք ամբողջական լուծում են առաջարկում:

4. Աշխատակիցներին թույլ տվեք «խաղալ ավազամանում»: Մարկ Տաչիին Սթիվ Ջոբսի հետ աշխատանքի ժամանակ սովորած ամեն ինչ չէ, որ դուր էր գալիս: Ընդհակառակը, այսօր նա օգտագործում է սկզբունքներ, որոնց հետ ավելի վաղ համաձայն չի եղել: Ջոբսն անհավատալիորեն նվիրված էր իր գործին: Նույնը պահանջում էր իր աշխատակիցներից:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս