Գերչակի յուղի օգտակարությունը
Գերչակի յուղն օգնում է հեռացնել մաշկի վրա ի հայտ եկած շագանակագույն բծերը, բուժել վնասված ոտքի հոդերը, նվազեցնել մեջքի ցավերն ու շատ այլ խնդիրներ լուծել: Գերչակի յուղը մատչելի է, սակայն, դժբախտաբար, ոչ այնքան հայտնի: Այս բնական դեղամիջոցն ունի մի շարք դրական հատկանիշներ: Բժիշկ Ուիլյամ ՄըքԳրեյը նկարագրում է գերչակի յուղով բուժվելու առավելությունները.
1. Եթե ամեն առավոտ 5 կաթիլ գերչակի յուղ ընդունեք, կանցնեն բոլոր ալերգիաները:
2. Վնասվածքները, կտրվածքներն ավելի արագ կբուժվեն, եթե դրանք բուժեք գերչակի յուղով:
3. Հղիության վերջին 2 ամիսների ընթացքում որովայնը գերչակի յուղով մերսելու դեպքում կխուսափեք անցանկալի բծերի գոյացումից:
4. Դաստակի վնասվածքներն ավելի շուտ կանցնեն, եթե դրանք փաթաթեք գերչակի յուղի թրջոցներով և թողնեք մնան ողջ գիշեր:
5. Կատարակտը կարելի է բուժել, եթե ամեն գիշեր քնելուց առաջ մեկ կաթիլ գերչակի յուղ կաթեցնեք:
6. Շագանակագույն բծերը կսպիտակեն, եթե գերչակի յուղով և սոդայով խառնուրդ քսեք դրանց:
7. Ողնաշարի ներքևի հատվածների ցավերը հանգստացրեք՝ շաբաթը մեկ անգամ գերչակի յուղ քսելով:
8. Խուսափեք քրոնիկ լուծից՝ գերչակի թրջոցներ փորին դնելով:
9. Կվերանան գորտնուկները, եթե 4 շաբաթ շարունակ գերչակի յուղ քսեք:
10. Կալցիումի ավելցուկը կանհետանա, եթե գերչակի յուղով մերսումներ անեք:
11. Երկու շաբաթ գերչակի յուղն օգտագործելուց հետո կվերանա խռմփոցը:
12. Մեղվի խայթոցն ավելի շուտ կանցնի, եթե գերչակի յուղ քսեք:
13. Պարզվել է, որ հեպատիտն ավելի արագ է բուժվում գերչակի յուղի օգտագործման դեպքում:
14. Եղունգների սնկերը նվազում են գերչակի յուղի կանոնավոր օգտագործման դեպքում:
15. Օգնում է ալկոհոլի կախվածությունից բուժվելու գործում:
16. Գերչակի կանոնավոր արտաքին օգտագործման դեպքում կվերանա մելանոման:
Գերչակի յուղը հաճախ օգտագործվում է՝ որպես կոմպրես, քանի որ այն կարողանում է արագացնել արյան շրջանառությունը: Ընդամենը պետք է սառը մզման գերչակի յուղ, մաքուր թանզիֆ (марля), տաք ջրով շիշ և սրբիչ: Մաքրեք մաշկը սոդայով, ապա օգտագործեք կոմպրեսը:
Թանզիֆը թրջեք տաքացրած յուղի մեջ և դրեք խնդրահարույց հատվածներին: Ծածկեք փայլաթիթեղով (фольга) և վրան դրեք տաք ջրով լցված շիշը, փաթաթեք սրբիչով և առնվազն մեկ ժամ պահեք: Այս ընթացքում հանգիստ պառկեք:
Թրջոցները կարող եք դնել 40 օր:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը