Բաժիններ՝

Ռաֆա Բենիտեսը դարձավ «Նյուքասլի» գլխավոր մարզիչը

«Կաչաղակները» եռամյա պայմանագիր կնքեցին իսպանացու հետ:

Ռաֆան «Ռեալից» հեռացվելուց հետո երկար չմնաց առանց աշխատանքի. մարտի 11-ին Սթիվ ՄաքԼարենին հեռացնելուց հետո «Նյուքասլը» հայտարարեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Բենիտեսի նշանակման մասին: Ռաֆայի հետ աշխատանքի կանցնեն նաև նրա օգնականները. Մաքլարենի ասիստենտները հեռացվում են նրա հետ միասին:

«Ես ուրախությամբ հայտնում եմ, որ հիմա հանդիսանում եմ լեգենդար անգլիական ակումբի մի մասը, և ինձ սպասվում է մեծ փորձություն Պրեմիեր լիգայի մրցաշրջանի մնացած հատվածում: Փորձությունը սպասվում է ոչ միայն ինձ, այլ նաև ակումբի աշխատակիցներին, ֆուտբոլիստներին և երկրպագուներին:

Մենք բոլորս պետք է համախմբվենք և շարժվենք մի ուղղությամբ՝ ընդհանուր նպատակի համար: Ես պատճառ ունեմ խնդրելու Ձեր լիակատար աջակցությունը, որպեսզի հասնենք հաջողության: Ակումբը և ես Ձեր աջակցության անհրաժեշտությունն ունենք»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում «Նյուքասլի» պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս