Բաժիններ՝

Նոր տարաձայնություն Զիդանի և Պերեսի միջև

Մադրիդի «Ռեալում» նորից տարաձայնություններ են: Այս անգամ իսպանական մամուլն անդրադարձել է մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի և ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի միջև առաջացած կոնֆլիկտին:

Իսպանական Sport-ը տեղեկացնում է, որ Պերեսը նորից ուզում է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեային, սակայն Զիդանն այս գնումն անիմաստ է համարում, քանի որ գոհ է Կեյլոր Նավասի խաղից: Զիդանը ցանկանում է գնել Թուրինի «Յուվենթուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, սակայն Պերեսը տարաձայնություններ ունի Պոգբայի գործակալ Մինո Ռոյոլայի հետ: Նույն խնդիրը կա նաև Էդեն Ազարին գնելու հարցի շուրջ, Զիդանը նրան շատ է համակրում, իսկ Պերեսը կտրականապես դեմ է:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս