Թուրքիայում ձերբակալվել է 14 մարդ, որոնց կասկածում են Անկարայի ահաբեկչության կազմակերպման մեջ, հայտնում է թուրքական Kanal7 հեռուստաալիքը:
Մարտի 18-ի և 19-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է -2…-3 աստիճան, գետնի մակերևութին՝ -4…-5 աստիճան ցուրտ:
ԱՄՆ իշխանությունները նախազգուշացրել էին իրենց քաղաքացիներին Թուրքիայի մայրաքաղաքում հնարավոր ահաբեկչության մասին Անկարայի պայթյունից մի քանի օր առաջ:
Անկարայում զոհերի թիվը հասել է մինչև 37 մարդու, հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մուեզինօղլուն: Այսօր առավոտյան մահացել է ծանր վնասվածք ստացած ևս 3 մարդ, հայտնում է BBC-ն:
Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում «Բավարիան» ջախջախեց «Վերդերին» (5:0), իսկ Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց «Մայնցին» (2:0):
Նա նշեց, որ 11 բնակարաններից բացի՝ խոստացվել է ևս երկու բնակարան. «Այս երկու բնակարանների հարցը հստակ չէ, չէի ցանկանա օդում ասել, բայց որ խոստացվել է մի ամերիկահայուհու և պատգամավորի կողմից՝ հստակ է: Բացի այդ, միջազգային «Crowdfunder» կայքում այս պահի դրությամբ հավաքվել է 26 000 ֆունտ ստեռլինգ, իսկ բարեգործական համերգների և փոքր դրամահավաքների արդյունքում` մոտ 11 մլն 87000 ՀՀ դրամ »,- ասաց նա:
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն այսօր աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու իշխանության մյուս ներկայացուցիչների հետ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Անկարայի կենտրոնական Քըզըլայ հրապարակի կանգառում պայթած ավտոմեքենայում հայտնաբերված կնոջ մարմինը պատկանում է Բալիքեսիրի համալսարանի ուսանող Սեհեր Չաղլա Դեմիրին: Այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները` հղում կատարելով Թուրքիայի ՆԳՆ-ին եւ Առողջապահության նախարարությանը: Կնոջ ինքնությունը պարզվել է նրա մատնահետքերի միջոցով: Նախնական տվյլաներով` Սեհեր Չաղլա Դեմիրը մի տղամարդու հետ Անկարա է ժամանել 5 օր առաջ: Նրանց օգտագործած ավտոմեքենան 10 օր առաջ առեւանգվել էր Ուրֆայում:
Հայտնի երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը վերջին օրերին Արցախ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տանը կմնա մեկ շաբաթ` կազդուրվելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մոսկվայից այս մասին տեղեկացրեց Ջիգարխանյանի ղեկավարած մոսկովյան դրամատիկական թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նատալիա Կորնեևան:
Եգիպտոսի արդարադատության նախարար Ահմեդ Զինդն աշխատանքից ազատվել է այն բանից հետո, երբ հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, որ բանտ կնստեցներ անգամ Մուհամմեդ մարգարեին, եթե նա խախտեր օրենքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բրիտանացի էքսպրեսիոնիստ նկարիչ Ֆրենսիս Բեքոնի 5 կտավները առևանգել են Մադրիդի կենտրոնում գտնվող մասնավոր տներից մեկից, հայտնում է իսպանական El Pais թերթը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Լիբանան:
Մարտի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը մարտի 14-ից 16-ը կգտնվի Հայաստանում: Ինչպես հայտնում է հանձնաժողովի կայքը, այցի նպատակն է քննարկել ընտրական օրենսգրքի նախագիծը:
«Շատ եմ տխրել՝ իմանալով մարզադաշտում մեր սիրելի երկրպագուի մահվան մասին: Իմ բոլոր մտքերն ու աղոթքները նրա ընտանիքի հետ են, ինչպես նաև այն երկրպագուի, ով այս պահին հիվանդանոցում է»:
Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուն հեռացել է կյանքից «Մայնցի» հետ խաղի ժամանակ (2:0):
Անկարայի դատարանը որոշում է կայացրել արգելել մատչումը Facebook-ին ու Twitter-ին և մյուս կայքերին այն բանից հետո, երբ ահաբեկչության լուսանկարները հայտնվել են սոցցանցերում:
Ավելի քան 3 մլն բրազիլացի մարտի 13-ին դուրս է եկել երկրի փողոցներ՝ պահանջելով երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի հրաժարականը: Սան-Պաուլուում, որը ավանդաբար համարվում է ընդդիմադիր քաղաք, ըստ ոստիկանության տեղեկությունների, փողոց է դուրս եկել 1,4 միլիոն մարդ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը պարտվել է Գերմանիայի երեք շրջաններում անցկացված տեղական ընտրություններում ներգաղթյալների նկատմամբ փոխզիջումային քաղաքականության պատճառով, հայտնում է Reuters-ը:
Հայտանբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մեկնել է արտասահման՝ կարճատեւ արձակուրդի, որի ընթացքում նաեւ բժշկական հետազոտություն կանցնի:
Հայկական Rozen Tal երաժշտական խումբը միացել է Գյումրու 13 ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքներին բնակարաններով ապահովելու նախաձեռնությանը: Մարտի 13-ին տեղի ունեցած համերգի ողջ հասույթը խումբը նվիրաբերում է նախագծի իրականացմանը:
Ավելի քան 100 ավտոմեքենա է միմյանց բախվել այս գիշեր ԱՄՆ Կարոլինա նահանգում, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Մարտի 13-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Սարի-Թաղի ոլորաններում ծեծկռտուք է:
Մարդու իրավունքների հարցով սիրիական դիտորդական կենտրոնի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ ԴԱԻՇ-ի բարձրաստիճան առաջնորդներից Ումար Շիշանին ծանր վնասվածքի պատճառով գտնվում է կլինիկական մահվան վիճակում մի քանի օր շարունակ:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 14-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մարտի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ քննարկել է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստման խնդիրը: