Մաշկը չոր վիճակում մերսեք խոզանակով
Օրգանիզմից ավելորդ տոքսիններն ու թույները դուրս բերելը մեծապես կախված է ավշային համակարգից: Այս համակարգը տարածում է ավիշներն ամբողջ օրգանիզմով մեկ: Ավիշը մաքուր դեղնավուն հեղուկ է, որը կազմված է լիմֆոցիտներից և լեյկոցիտներից, բջիջներ, որոնք պայքարում են արյան մեջ հայտնված բակտերիաների դեմ:
Ավշային համակարգի մեկ այլ կարևոր դեր է ֆիլտրումը: Այն ֆիլտրում է ավիշները, հեռացնում օրգանիզմից բակտերիաները, վիրուսները, քաղցկեղային բջիջները և այլ վնասակար նյութեր:
Ավշային համակարգը կարելի է թուլացնել ոչ ակտիվ կյանք վարելու շնորհիվ: Սա ոչ միայն նվազեցնում է ավշային համակարգի արդյունավետությունը, այլև՝ հանգեցնում օրգանիզմում մի շարք վնասակար նյութերի կուտակմանը:
Եթե ցանկանում եք վերականգնել ավշային համակարգը, ապա դրա համար մի քանի տարբերակներ կան: Մարզվելը լավագույն տարբերակներից մեկն է: Եթե, այնուամենայնիվ, չեք հասցնում մարզվել, փորձեք գոնե շաբաթը 2-3 անգամ տան պայմաներում որոշակի վարժություններ կատարել, կամ մեկ այլ՝ առավել հասանելի միջոց է խոզանակով մարմինը մերսելը:
Ինչպե՞ս է սա օգնում
Մաշկը մասնակցում է դետոքսիկացիայի բնական գործընթացներին: Գուցե զարմանալի հնչի, սակայն մարդու օրգանիզմի տոքսինների 30%-ը դուրս է գալիս մաշկի ծակոտիների միջոցով: Այսպիսով, խոզանակով մաշկը մաքրելով, մաշկի վրայից դուրս եք բերում տոքսիններն ու ավելորդ տարրերը:
Բնական ատամներով խոզանակ գնեք: Լողանալուց առաջ սկսեք մերսել մարմինը խոզանակի միջոցով: Սկսեք ոտքերից, ապա շարժվեք դեպի սիրտը: Երբ ավարտեք մերսումը, լոգանք ընդունեք:
Կարող եք գործողությունը կատարել օրական 2 անգամ:
Չոր մաշկի՝ խոզանակով մերսման օգուտները
- Լավացնում է ավշային համակարգը
- Մաքրում է մաշկի մեռած բջիջները
- Լավացնում է շրջանառությունը
- Նվազեցնում է ցելյուլիտը
- Նվազեցնում է սթրեսը
- Լավացնում է մարսողությունն ու երիկամների աշխատանքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը