Վաղը, հնարավոր է, հայտնի դառնա Ֆրանսիայի չեմպիոնը
Արդեն վաղը հնարավոր է, որ հայտնի դառնա Ֆրանսիայի առաջնության հաղթողի անունը: Հաղթանակի դեպքում՝ ՊՍԺ-ն կապահովի առաջին հորիզոնականը:
ՊՍԺ-ին հետապնդում է «Մոնակոն», ով ոչ-ոքի է խաղացել «Ռեյմսի» հետ: ՊՍԺ-ն, ով այս տուրում դեռ չի խաղացել, «Մոնակոյին» գերազանցում է 22 միավորով:
Մարտի 13-ին ՊՍԺ-ն կխաղա առաջնության հետնապահ «Տրուայի» հետ:
Սիրարփի Աղաբաբյան