Ֆինանսավորման կրճատման հետևանքով, որն առաջացել է ԴԱԻՇ-ի զինյալների նավթի տեղափոխման սովորական երթուղիների փակման հետևանքով, խմբավորման ղեկավարները որոշել են խնայողությունների անցնել:
Փետրվարի 18-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի թիվ 6-րդ տան բնակիչն ընկել է պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անկարայի ահաբեկչության մեջ մեղադրել է «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալներին ու Սիրիայի քրդերի ջոկատներին`«Ժողովրդի պաշտպանության ուժերին» (YPG), հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր ցավակցություններն է հայտնել՝ կապված Անկարայի ահաբեկչության հետ ու հայտարարել, թե «Ադրբեջանի դիրքորոշումն այդ առնչությամբ պարզ է՝ մենք դատապարտում ենք ահաբեկչությունը դրա ցանկացած դրսևորմամբ»:
Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցը Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ կհամալրվի տեխնիկական սարքավորումներով և նոր կահույքով:
Այսօր՝ փետրվարի 18-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել:
Մրցաշարը հայտնվել է բարդ իրավիճակում` ֆինանսական պրոբլեմների պատճառով առաջնությունից դուրս գալու՝ «Ուլիսի» որոշումից հետո:
Փետրվարի 18-ին, ժամը 12.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան 175 հասցեի 37-րդ բնակարանում հրդեհ է բռնկվել:
«Եթե այսօր այդքան ջերմաստիճան գրանցվի, օդերևութաբանության պատմության մեջ ամենատաք փետրվարի 18-ը կլինի»։
Եվրոպական մի շարք խոշոր ընկերություններ հրապարակել են 2015 թվականն ամփոփող ֆինանսական հաշվետվություններ, որոնց ընդհանուր ֆոնի վրա եվրոպական բորսաներում գրանցվել է դրական միտում: Ներդրողներին ոգևորել են առաջատար ընկերությունների լավ արդյունքները:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Թուրքիայի հարավ-արևելքում դարձյալ զինվորական ավտոշարասյուն է պայթեցվել:
BBC-ի թուրքական ծառայությունը դիմել է Իտալիայում Բիլալի փաստաբանին՝ Ջիովաննի Տրոմբինիին, ով հայտնել է, հետաքննության մասին իմացել է ԶԼՄ-ներից:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին հիվանդանոցում տեսակցել են ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը, խորհրդարանի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ 9 մարդ է ձերբակալվել Անկարայի ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով, հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերին, հայտնում է Թուրքիայի գլխավոր շտաբը:
Փետրվարի 18-ին, ժամը 00.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում` «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Այսօր փետրվարի 18-ն է: Վերջին նախագահական ընտրություններից հետո պատմություն դարձավ եւս մեկ տարի՝ նախորդ երկուսի նման սա էլ անպտուղ, սին ու հիասթափեցնող: Այդպիսով՝ հնգամյա ժամկետի մեծ մասն անցավ՝ ի ցույց դնելով ժողովրդին «Ապահով Հայաստան» խոստացած վարչախմբի խոսքի ու գործի սնանկությունը: Իսկ անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին համատարած ընտրակեղծիքներով անցած հանրաքվեն իր հերթին եկավ հաստատելու, որ վերից վար իշխանությունների հանցագործ բնույթը չի փոխվել:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այցով գտնվում է Բաքվում, հայտնում է APA գործակալությունը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ իրեն հայտնի է Իրաքի Բասրա քաղաքում պահվող ռադիոակտիվ նյութերի անհետացման մասին, հայտնում է BBC-ն:
14 մարդ է ձերբակալվել Մոսկվայի շրջանում ԴԱԻՇ-ի զինյալների համար կեղծ փաստաթղթեր պատրաստելու կասկածանքով, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը:
Թուրքիայից Սիրիայի տարածք է ներթափանցել ավելի քան 500 «ապստամբ ու իսլամիստ-զինյալ», գրում է The Guardian-ը՝ հղում կատարելով մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կազմակերպությանը (Syrian Observatory for Human Rights):
Առաջիկա օրերին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից 100-120 տոննա (վերջնական թվերը կճշտվեն ընթացքում) սննդամթերք կստանան նշյալ տարածքների բոլոր մանկապարտեզները, ինչպես նաև գյուղական բնակավայրերի բոլոր բնակիչները, իսկ քաղաքային բնակավայրերում՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկվածները, մասնավորաբար՝ Ստեփանավան քաղաքում՝ 9300, Տաշիր քաղաքում՝ 7500 անձ:
Ավստրիան սահմանափակումներ է մտցնում քաղաքական ապաստանի տրամադրման հայտարարությունների օրական ընդունման վրա ու սահմանափակում է ներգաղթյալների հոսքը, որոնք երկրով տեղաշարժվում են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փետրվարի 17-ին, ժամը 23.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում այրվում է փայտե շինություն:
Երեկ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը խլել է 28 մարդու կյանք, իրականացրել է Սիրիայի քաղաքացի Սալիխ Նեջարը, հայտնում է թուրքական Haber7 հեռուստաալիքը:
Թուրքիայի Ճանապարհային անվտանգության տեսախցիկներն արձանագրել են Անկարայում երեկ երեկոյան զինվորականներին տեղափոխող ավտոբուսների դեմ իրականացված հարձակումը:
Այսօր հրապարկվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Ազատություն» ռադիկոյանի ռուսական ծառայության «Ռուսաստանը և ես» նախագծին տված հարցազրույցի ամբողջական տարբերակը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է վրեժ լուծել Անկարայի հզոր պայթյունի կազմակերպիչներից, ինչի հետևանքով սպանվել է նվազագույնը 28 մարդ, 61-ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է BBC-ն:
«Էրդողանի վտանգավոր քաղաքականությունը թե ներքին, թե արտաքին ուղղությամբ է: Արտաքին բնագավառում Թուրքիայի քաղաքականությունը լուրջ խնդիր է դարձել տարածաշրջանի երկրների, հարևանների, և, ի վերջո, հենց իր համար: Երկրի ներսում էլ տեսանք մինչև ընտրությունները ինչ կատարվեց: Էրդողանի ղեկավարած իշխանությունները միտումնավոր սրեցին հարաբերությունները քրդերի հետ: Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ Էրդողանի այսպիսի ավանտյուրիստական, վտանգավոր թե արտաքին, թե ներքին քաղաքականությունը տալիս է այդ ցավալի արդյունքները»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը` չբացառելով, որ ստեղծված իրավիճակը Էրդողանը կարող է օգտագործել քրդերի հետ կապված խնդիրները լուծելու համար:
Երեկ երեկոյան պայթյուն է որոտացել Ստոկհոլմի հյուսիսում՝ Ֆիտյա շրջանում տեղակայված թուրքական մշակույթի կենտրոնի տարածքում, որը հիմնադրվել էր թուրք ներգաղթյալների կողմից, հայտնում է շվեդական Expressen թերթը՝ հղում կատարելով ոստիկանության տեղեկություններին: