Փետրվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց:
Միջազգային հաքերային Anonymous խումբը հարձակում է իրականացրել Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության կայքի վրա:
«Օրինակելիները» խորագրի ներքո ներկայացված է «սպորտսմեն» Ռոբերտ Քոչարյանը՝ մեկ որպես հեծանվորդ, մեկ՝ սերֆինգի սիրահար, մեկ էլ ձիասպորտի երկրպագու։ Իսկ մինչ այդ նրան ձոնված են հեղինակի՝ Վարդան Թովմասյանի, գնահատականները։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն»,- ասել է Սեկուտան:
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայացել է երաժշտական «Գրեմմի» մրցանակաբաշխությունը: Ռեփեր Քենդրիք Լամարն արժանացել է միանգամից 5 արձանիկի: Այս մասին հայտնում է Ձայնագրման ամերիկյան ակադեմիան:
Ի՞նչ ասաց նախագահը բարձրաստիճաններին, իմա՝ ՀՀԿ-ականներին, որոնք շարունակում են զայրացնել նախագահին՝ չկարողանալով առաջ տանել, ինչպես նախագահն է ասում, մեր ձեռքբերումները։ Նախագահը նրանց ասաց այն, ինչ տարիներ շարունակ ասում են ընդդիմադիրները, քննադատները, ինչ գրում ու մրում է մամուլը։
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը պաշտոնական այցով ժամանել է Բաքու, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ինչպես LifeNews-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, Ադմիր Թալիբովը բազմիցս հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում՝ որպես անձ, որը պատրաստ է համալրել ԴԱԻՇ-ի զինյալների շարքերը:
Ադրբեջանն ու ՌԴ Դաղստանի Հանրապետությունը միացնող «Կավկազ» դաշնային մայրուղին շրջափակվել է ռուս-ադրբեջանական սահմանի մոտ ոստիկանական ճանապարհապարեկային պահակակետում տեղի ունեցած պայթյունի պատճառով:
Նավթի գները շարունակում են բարձրանալ ներդրողների լավատեսության հիման վրա՝ կապված այն բանի հետ, որ ՕՊԵԿ-ի երկրների մի շարք նախարարներ ու Ռուսաստանն այսօր բանակցություններ կանցկացնեն Կատարի մայրաքաղաք Դոհայում, հայտնում է korrespondent.net-ը:
Թե ինչու է «Նոր Հայաստանի» անդամը դա գաղտնի պահում, անհասկանալի է:
Արթնանում են վաղ առավոտյան՝ մինչ արևածագը, և աղոթքից հետո սկսում են ուտել, ինչը կոչվում է պաշիվ (paşîv): Արևածագից հետո ամբողջ օրը չպետք է ուտեն և խմեն, այդպես մինչև արևամուտը: Մինչ մայրամուտը հավատացյալը կատարում է ձեռքերի և երեսի լվացման ծեսը, աղոթում է, այնուհետև սկսում է ուտել, ինչը կոչվում է ֆտար (fitar):
ՀՀ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի՝ երեկ տեղի ունեցած նիստում քննարկվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանի հարցը: Ինչպես հայտնի է՝ տարեսկզբին Շուշան Պետրոսյանը սպառնալիքներ էր տեղացել ֆեյսբուքյան մի օգտատերի հասցեին այն բանի համար, որ վերջինս քննադատական արտահայտություններ էր թույլ տվել ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության հասցեին:
Կոռուպցիայի մեղադրանքների ֆոնին Գերմանիայի կառավարությունը նախազգուշացրել է Ուկրաինայի իշխանություններին այն մասին, որ բարեփոխումների նախանշված կուրսից շեղումն Ուկրաինայի համար հղի է հետևանքներով:
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է ուկրաինական 197 բեռնատարների երթևեկության կասեցման մասին, որոնք գտնվում են ռուսական տարածքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ակնհայտ է, որ Վարդգես Գասպարիի՝ որպես իրավատեր ու պայքարող քաղաքացու տեսակի դեմ համակարգված հալածանքը և ծաղրուծանակը մեր ժողովրդի նկատմամբ ապազգային ու հանցավոր վարչախմբի վերաբերմունքի ցուցանիշ է և առնվազն ուղղորդված է այդ վերաբերմունքն արտահայտող ոստիկանության պետի մակարդակով:
Սերժ Սարգսյանի ելույթը խուճապի է մատնել ՀՀԿ-ականներին, եւ չնայած զգուշացմանը` «չխոսել պատերի տակ», նրանք քննարկում են, թե ինչ է լինելու իրենց հետ: Նույնական տագնապներ կան նաեւ ԲՀԿ-ում: Ի դեպ, Սերժ Սարգսյանի ելույթին ներկա էր նաեւ ԲՀԿ-ից դուրս եկած, այսպես ասած` մերձքոչարյանական «հատվածը»` Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը, որոնք նախորդ անգամ չէին մասնակցել նախագահականում Սահմանադրության քննարկումներին:
Միքայել Խաչատրյանը ծնվել է 2011 թվականի հունիսի 10-ին Երևանում` մանկական ուղեղային կաթված /ՄՈՒԿ/ հիվանդությամբ: Երեխան չի կանգնում, չի քայլում և չի խոսում: Վերականգնողական բուժումներից հետո նրա մոտ նկատվում է դրական տեղաշարժ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ Հոգեշնորհ Տեր Անանիա աբեղա Ծատուրյանը և Հոգեշնորհ Տեր Համբարձում աբեղա Արաբյանը ծառայության են կոչվել Մայր Աթոռի Վանորեից տեսչությունում:
«Կրակի դադարեցումն առաջին հերթին նշանակում է ահաբեկիչների կողմից իրենց դիրքերի ամրապնդման դադարեցում: Զենքի, սարքավորումների կամ ահաբեկիչների տեղաշարժեր, ինչպես նաեւ դիրքերի ամրապնդում թույլ չի տրվելու»,- հավելել է նախագահը:
Փետրվարի 16-ին, ժամը 08.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության՝ 2016թ. կոմունալ վարձավճարը կազմել է 726 մլն 735 հզ. դրամ։ Սա թերևս ռեկորդային ցուցանիշ է և հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱԱԾ-ի կառույցի մեջ է գտնվում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն։
2015թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում սպանված քրեական հեղինակություններ Լեւոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի, Դրաստամատ Թադեւոսյանի` Դերոյի եւ Մեսրոպ Նազարյանցի` Մոսոյի գործով նոր զարգացումներ են եղել:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Թուրքիայի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ԵԽԽՎ Բյուրո՝ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի պահվածքի հետ կապված: Թուրքական կողմը բողոքել է, որ Զոհրաբյանը վիրավորել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մարգար Եսայանին:
Փետրվարի 16-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ Նորատուս-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի ձեւավորման ձգձգվելու արդյունքում մի շարք նախարարությունների եւ մարզպետարանների գործունեությունը, կարել է ասել, կազմալուծվել է:
Այսօր երեկոյան կստորագրվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չհերքեց դա։ Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ից ստորագրողը լինելու է ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Կիրակի օրը «Ֆլորենս» ռեստորանում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի դստեր նշանադրությունն էր։
Փետրվարի 16-ին, ժամը 00.33-ին ահազանգ է ստացվել, որ Արծվաքար-Նորատուս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: