Բաժիններ՝

«Դժվար է պատկերացնել, որ Իսպանիայում «Լեսթերի» նման ակումբ կհայտնվի». Լուիս Էնրիկե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր կարծիքն է հայտնել «Լեսթերի» խաղի մասին, ով գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգան:

«Չգիտեմ, կարո՞ղ է արդյոք նման բան պատահել Իսպանիայի առաջնությունում:
Պրիմերայում կան 3 մեծ ակումբներ` «Բարսելոնան», «Ռեալը» և «Ատլետիկոն», ընդ որում, վերջինն այդ ցուցակի մեջ է մտել ընդամենը 3-4 տարի առաջ: Դժվար է պատկերացնել, որ այստեղ կհայտնվի ակումբ, որը նման կլինի «Լեսթերին»:

Անսովոր է չտեսնել թոփ ակումբներին Անգլիայի առաջնության առաջին հորիզոնականներում: ԱՊԼ-ում թիմերը մեծ եկամուտներ են ստանում եթերի իրավունքի վաճառքից, և դա լավ շանս է ոչ մեծ ակումբների համար: Այս տարի Պրեմիեր լիգայում ոչ սովորական վիճակ է. չեմպիոնության համար բաց մրցավազք, որում չեն մասնակցում ամենամեծ ակումբները»,- ասել է Էնրիկեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031