«Ցավոք սրտի, Միջին Ասիայի մեր գործընկերները երբեմն անտարբերության են մատնում այն խնդիրները, որոնք անհանգստացնում են Հայաստանին, և հակառակը: Մեղմ ասած, դրանք միանգամայն տարբեր սպառնալիքներ ու մարտահրավերներ են, և միայն որոշակի հանգամանքներն են միմյանց կապված պահում այդ երկրներին: Ստիպված ենք նշել, որ ՀԱՊԿ անդամ երկրները մեկը մյուսի խնդիրներով չեն անհանգստանում»,- ասաց նա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի սպանության դեպքի առթիվ։
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին մտադիր չէ կուսակցություն ստեղծել: Այս մասին նա հայտնել է «Ուկրաինսկայա պրավդային»՝ մեկնաբանելով իր տեղակալ Սաշա Բորովիկի այն հայտարարությունը, թե ինքը նոր կուսակցության է որոշել հիմնել:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնում է, որ ոչ միայն նման քայլ չի ձեռնարկել, այլ ավելին՝ տիկին Թարխանյանի նշված հարցը ՔԱԳՎ գործառույթների մաս չի կազմում:
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ երկու շաբաթվա ընթացքում գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 26 դեպք:
Թբիլիսիում կայանալիք հանդիպումը, որտեղ Իրանը, Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը պետք է քննարկեն երկրների միջով էլեկտրական ցանցերի անցկացման նախագիծը, պլանավորված է ապրիլին, այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է Իրանի էլեկտրականության նախարարությունում աղբյուրը:
Սիրիայում հակամարտությունն սկսվելու պահից ի վեր քիմիական զենք է կիրառվել նվազագույնը 161 անգամ, այդ հարձակումների զոհ է դարձել մոտ 1500 մարդ, ասվում է Սիրիա-ամերիկյան բժշկական միության (SAMS) նոր զեկույցում:
Երևանի Ճարտարապետության բնագավառի 20-րդ դարի երևելի հուշարձանների ոչնչացման վերջին տասը տարիների անկառավարելի ընթացքը խորը մտորումների տեղիք է տալիս: Տպավորությունն այնպիսին է, կարծես հայտնվել ենք հայատյաց արշավանքի ճիրաններում, որի հիմնական նպատակը մեր ճարտարապետության ժառանգության ոչնչացումն ու ազգային ինքնության անէացումն է:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը կքննարկվեն ամռանը կայանալիք գագաթաժողովին, հայտնում է RIA Novosti-ն:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի առանձնատներից մեկից գողություն կատարած անձի ինքնությունը։
Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Յուվենթուսը» հաղթեց «Սասուոլոյին» (1:0), իսկ «Նապոլին»` «Պալերմոյին» (1:0):
Թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են մի երիտասարդ կնոջ լուսանկար, ով, ինչպես ենթադրվում է, եղել է Անկարայի ահաբեկչությունն իրականացնողներից մեկը:
Համաձայն ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության տեղեկատվության, մարտի 18-ի և 19-ի գիշերն Արարատյան դաշտում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում օդում հնարավոր է -2… -3, հողի մակերևույթին` -4…-5 աստիճան ցուրտ: Ներկայումս Արարատյան հարթավայրում և Մեղրու տարածաշրջանում ընթացքի մեջ է ծիրանենու ծաղկումը, ուռել են կեռասենու, դեղձենու և այլ կորիզավորների բողբոջները, Տավուշի մարզի ցածրադիր հատվածներում ծաղկել են նշենին, վաղահաս դեղձենին, սալորենու որոշ տեսակներ և այլն:
Ամոթ է ոչ թե սեքսով զբաղվելը, այլ նման տեսագրություններ տարածելը: Այս մասին, ինչպես հայտնում է newsgeorgia.ge-ն, այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գարնանային արձակուրդի վերաբերյալ շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան: ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ 2016 թվականի մարտի 21-27-ն ընկած ժամանակահատվածում առաջին դասարանցիներին կտրվի գարնանային արձակուրդ: Իսկ 2-12-րդ դասարանցիները ձմեռային արձակուրդի երկարաձգման պատճառով գարնանային արձակուրդ չեն ունենա:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Խանջյան փողոցի թիվ 45 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Մարատ Ս.-ին:
Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Բարսելոնան» ջախջախեց «Խետաֆեին» (6:0), «Ատլետիկոն»` «Դեպորտիվոյին» (3:0), իսկ «Ռեալը» դժվարությամբ հաղթեց «Լաս-Պալմասին» (2:1):
«Եթե պարոն Օսկանյանի հիշողությունը չի դավաճանում, պետք է հիշի, որ քաղաքական գործընթացների պատասխանատուն 1999 թվականից նաև ՀՀԿ-ն է: Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում կառավարության ղեկավարը երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն էր, ով Հանրապետական կուսակցության նախագահն էր»։
ԱՄՆ-ում պատրաստվում են նոր «սուպերերեքշաբթիին», երբ կուսակցական թեկնածուների ընտրություններ տեղի կունենա ԱՄՆ-ի միանգամից 5 նահանգում: ԱՄՆ նախագահական ընտրությունների առաջատարներն անփոխոխ են մնում, հայտնում է Euronews-ը:
Մարտի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, մարտի 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն:
Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղաց «Նորվիչի» հետ (0:0), իսկ «Տոտենհեմը» հաղթեց «Ասթոն Վիլլային» (2:0):
Մարտի 13-ի առավոտյան Իրանից Ադրբեջանի տարածք ներթափանցման փորձի ժամանակ 5 իրավախախտ է սպանվել, հայտնում է contact.az-ը:
Թուրքիայի անվտանգության ծառայությունը նախազգուշացում է տարածել մարտի 20-ին «Քրդստանի աշխատավորական» կուսակցության կողմից կազմակերպվելիք նոր ահաբեկչությունների մասին:
Մարտի 12-ին, ժամը 16.40-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ղափանցյան փողոցի 1/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 14-ի հրամանագրով Աննա Աղաջանյանը նշանակվել է Մալայզիայում ՀՀ դեսպան:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 14-ի հրամանագրով Արսեն Սհոյանն ազատվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը՝ մարտի 15-ին, կայցելի Ադրբեջան, հայտնում է TRT-ն:
Համապետական ընտրությունների եւ, մասնավորապես, անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի համակարգային ու համատարած կեղծումից հետո իշխանությունները դարձյալ չանսացին միջազգային կառույցների հորդորները: Ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ էր նոր Ընտրական օրենսգրքի մշակման ընթացքում ընդունել միջազգային հանրության, հասարակական դաշտի եւ քաղաքական ուժերի առաջարկները, ինչը չարվեց:
«Նման տաք եղանակ մինչև մարտի վերջ էլ չենք ունենա: Մոտ 30 օր շուտ եկած գարունը հենց այսօրվանից ետ կնահանջի»:
Եղանակի կանխատեսման «Ֆոբոս» կենտրոնի հիդրոօթերևութաբանները հայտնել են, որ Մոսկվայում սպասվում են սառնամանիքներ, տեղեկացնում է «Նորությունների ռուսական ծառայությունը»: