Մեղրի և սոխի տնական օշարակ՝ հազի դեմ

Հազը բնական ռեֆլեքս է, որը պաշտպանում է թոքերը: Այն օգնում է մաքրել շնչուղիները, թոքերն այնպիսի գրգռիչներից, ինչպիսիք են՝ ծուխն ու լորձը: Այն օգնում է կանխել վարակները: Երկարատև հազը կարող է այնպիսի կողմնակի ազդեցություններ թողնել, ինչպիսիք են կրծքավանդակի ցավը, հյուծումը և գլխապտույտը: Հազը կարող է նաև վատ ազդել քնի, շփման ու աշխատանքի վրա: blogs.naturalnews.com-ը ներկայացրել է հազի համար նախատեսված տնական օշարակ, որը ոչ միայն հազի համար է լավ, այլև՝ մրսածության:

Ինչպե՞ս պատրաստել սոխի տնական օշարակ

  • 1 սոխ
  • Շաքարավազ
  • Սոխի համար հարմար կափարիչով տարա

Ցուցումներ

Կլպել ու շերտերով կտրատել սոխը, շաքարը, ու կտրատված սոխը շերտերով դասավորել տարայի մեջ, վերջում դարձյալ շաքարավազ ավելացնել և ծածկել: Թողնել մի գիշեր (6-8 ժամ): Շատ շուտով տարայում ջրային մաս կնկատեք: Այդ հեղուկից վերցնել հազի և մրսածության համար անհրաժեշտ մի գդալ չափաբաժինը և խմել: Մնացած օշարակը 1 օրով դնել սառնարանը: Յուրաքանչյուր 1-2 օրը մեկ թարմ օշարակ պատրաստել:

Կարդացեք նաև

Բաղադրիչների օգտակար հատկությունները

Սոխ

Սոխն ապահովում է սրտի և արյունատար անոթների պաշտպանությունը, նվազեցնում տարբեր տեսակի քաղցկեղների վտանգը, օգնում է կանխել մանրէային վարակները: Սոխն ունի հակաբորբոքային հիանալի հատկություններ:

Մեղր

Մեղրը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք օգնում են նվազեցնել քաղցկեղի և սրտի հիվանդության վտանգները: Մեղրը նաև հակամանրէային և հակասնկային հատկություններ ունի, և, իհարկե, այն նույնպես նվազեցնում է հազը և փափկեցնում ցավող կոկորդը: Այնպես որ, մեղրը հազի օշարակի կարևորագույն բաղադրիչն է:

Այլ տնական դեղամիջոցներ հազի դեմ

Քրքում

Քրքումը պարունակում է կուրկումին` ակտիվ տարր, որն ունի հզոր հակավիրուսային, հակամանրէային և հակաբորբոքային հատկություններ: Այդ իսկ պատճառով հազի և մրսածության նման վիրուսային հիվանդությունների բուժման գործում այն միանգամայն արդյունավետ է:

Կոճապղպեղ

Կոճապղպեղը բնական անալգետիկ է, այդ է պատճառը, որ այն հազի դեմ օշարակների և սառնաշաքարների ամենաշատ օգտագործվող բաղադրիչն է: Այն նաև ունի հակաբորբոքային հատկություններ և մաքրող ազդեցություն է թողնում շնչառական համակարգի վրա:

Սխտոր

Սխտորն ունի հակամանրէային և հակավիրուսային հատկություններ և իր «ալլիցին» կոչվող ակտիվ տարրի շնորհիվ՝ կարող է լինել ամենալավ տնական դեղամիջոցը չոր հազի դեմ: Այն նաև ամրացնում է իմունային համակարգը և օգնում է պայքարել հազի պատճառ հանդիսացող վարակների դեմ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիանա Բալոյանը

Տեսանյութեր

Լրահոս