«Ռայո Վալյեկանոյի» մարզիչը խոսել է Օզբիլիսի խաղի մասին
Մադրիդյան «Ռայո Վալյեկանոյի» գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ցուցադրած խաղի մասին:
Պակո Խեմեսն ափսոսանքով է խոսել այն մասին, որ Արասը դեռ չի կարողանում խաղալ 90 րոպե: Խեմեսն ընդգծել է նաև, որ իրեն շատ դուր եկավ հայ ֆուտբոլիստի խաղը:
«Օզբիլիզի խաղում կայծ կար: Ես հավանում եմ այն տեմպը, որ նա տալիս է թիմին»,- նշել է Խեմեսը:
Արաս Օզբիլիսը Իսպանիայի առաջնությունում նշեց իր նորամուտն «Էսպանյոլի» դեմ խաղում փոխարինման դուրս գալով: Այս խաղում նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան