ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 44 զինծառայողների անունները:
Հայ գրականությունը ծանր կորուստ կրեց. կյանքի 69-րդ տարում իր մահկանացուն կնքեց 60-ականների գրական սերնդի տաղանդավոր ներկայացուցիչներից` բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Սարուխանը: ՀՀ Մշակույթի նախարարությունում ստեղծվել է Հ. Սարուխանի հուղարկավորության հանձնաժողով` ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին Հայաստանի գրողների միության վարչությունից:
Տեսախորհրդաժողովի ձեւաչափով Մոսկվայում կայացել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ինտեգրացման եւ մակրոտնտեսության, առեւտրի, մաքսային համագործակցության, տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության ոլորտի մի շարք հարցեր:
Անդրադառնալով այն դեպքին, երբ զինվորը նռնականետով ուղղաթիռ է խփել, նա ասաց, որ դա պրոֆեսիոնալիզմի արդյունք էր. «Դա հրաշք չէր, իր գիտելիքների շնորհիվ նա խփեց ուղղաթիռին»:
Ռուսաստանի ներկայիս ավանդը ղարաբաղյան կարգավորման հարցում շատ արդյունավետ է, այն պետք է պայմաններ ստեղծի նոր բանակցային գործընթացի համար՝ լուծելու հակամարտությունը: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
«ՀՀ նախագահն առաջին անգամ չէ, որ հնչեցնում Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու հնարավորության վերաբերյալ կետը: Ես ինքս հակված չեմ այն կարծիքին, որ ԼՂՀ-ն ճանաչելն աշխարհի վերջն է կամ չի տալիս որևէ հնարավորություն հետագա քայլերի համար: Համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ դա պետք է դառնա այն աղետը, որով մենք ձեռնոց ենք նետում համանախագահներին: Կա գործընթացի զարգացման տրամաբանություն: Քաղաքականությունը չի սիրում մեծ, թռիչքաձև քայլեր: Այն սիրում է ավելի սահուն, ընթացքում ընկալելի դարձած, որպես փաստ իրականացած գործողությունների շղթա: Հետ ևաբար, դեպի անկախության ճանաչում թռիչքն իր արանքում ունի միջանկյալ քայլ»,- ասաց Բեքարյանը:
Արայիկ Հարությունյանը, պաշտպանության և առողջապահության նախարարների ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի բուժհաստատություններում բուժվող վիրավորներին:
Երեկ երեկոյան տեղի ունեցան Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները: Կենտրոնական խաղում հանդիպեցին Դորտմունդի «Բորուսիան» և «Լիվերպուլը»: Խաղն ավարտվել է մարտական 1:1 հաշվով:
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները մահապատժի են ենթարկել 175 մարդու, որոնց նախօրեին առևանգել էին Դամասկոսի մերձակայքից, հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին:
«Երեք ընկերների դիերը հանել է, իսկ չորրորդ ընկերոջ դին հանելու ժամանակ իրեն էլ են խփել…: Երեկ Հենրիկի հայրը ստիպեց մեզ իրեն տանել անատոմիկ: Իսկ մինչ այդ՝ չէր հավատում, անընդհատ կրկնում էր՝ իմ տղան չի, պետք է տեսնեմ, որ համոզվեմ: Ասաց՝ կգնամ դուռը կջարդեմ, կմտնեմ ներս… Մենք չէինք ցանկանում տեսներ, բայց տեսավ… տեսավ ու համոզվեց…»,- պատմել է Մասիսի քաղաքապետը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը պլանավորում է ապրիլի վերջին Մոսկվա կատարելիք այցի ժամանակ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի հետագայում ևս անել ամեն ինչ՝ կարգավորելու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ լայնածավալ հարձակումը Ադրբեջանի կողմից ձեռնտու չէ հենց իրեն՝ Ադրբեջանին
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանից ուղևորվել է Ադրբեջան, որտեղ հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկրի վարչապետի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-13-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանից կվերադառնան նախ՝ Բեռլին՝ զեկույց ներկայացնելու համար, իսկ հետո կգնան ԵԱՀԿ՝ մի քանի շաբաթ անց: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 8-ին հանդիպել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ներկայացուցիչներին՝ ատենապետ Նարեկ Գալստյանի գլխավորությամբ:
Հայ-ադրբեջանական սահմանին աշխատանքներ են կատարվում` դիվերսիաները կանխելու համար:
168.am-ի հետ զրույցում ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանն ասաց, որ շփման գծի հարավային և հյուսիսային ուղղություններում կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Չնայած ԶԼՄ-ների բազմաթիվ սպեկուլյացիաներին՝ ներկայում Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին են մասնակցում համագործակցության գրեթե բոլոր պետությունները:
եդվեդևը Հայաստան էր ժամանել ապրիլի 7-ին: Նա հանդիպում է ունեցել Հայաստանի կառավարության ղեկավարի հետ: Ապրիլի 7-ի ուշ երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ քննարկելու երկրների միջև երկկողմ քաղաքականության օրակարգի հարցերի լայն շրջանակը:
Լեռնային Ղարաբաղում բռնության վերջին ալիքն ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի բանակի կողմից իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման վրա, ներառյալ՝ երկու տեսակի ԱԹՍ-ներ, որոնց մասին Բաքուն չէր հայտարարել, գրում է eurasianet.org կայքը:
Այսպիսով, արդյունավետ կառավարման, վերահսկողության ու կարգավորման հարց չդրվեց…
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ապրիլի 2-8-ը ժամանակահատվածում հայկական կողմի զոհերի ամբողջական ցուցակը:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից։
ԲաքվaՆախարարությունում հայտնել են, որ վթարի հետևանքով մահացել է 60-ամյա մի կին:ում բախվել են ավտոբուսներ, կա զոհ և վիրավորներ
Ինչպես հայտնում է APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի առողջապահության նախարարությանը, Բաքվում միմյանց է բախվել երկու ուղևորատար ավտոբուս: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 9 մարդ, որոնցից 7-ը հոսպիտալացվել է: Նախարարությունում հայտնել են, որ վթարի հետևանքով մահացել է 60-ամյա մի կին: carmen ghukasyan
Ի հիշատակ վերջին օրերին սահմանին զոհված զինվորների ապրիլի 10-ին ժամը 19:00-ին Երևանի Ստ. Շահումյանի անվան հրապարակից կմեկնարկի Լռության երթ:
Վարշավայում Լեհաստանի Հայկական երիտասարդական միությունն ապրիլի 7-ին կազմակերպել է հավաք Լեհաստանում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատների առջև: Ցուցարարները պահանջում էին, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրները ճանաչեն Ադրբեջանը որպես ագրեսոր երկիր և միջազգային պատժի ենթարկեն վերջին օրերին Արցախում նրա կատարած անմարդկային հ անցագործությունների համար:
Ժամկետային զինծառայող Բենիկ Համբարձումյանը ապրիլի 4-ին խոցել է հակառակորդի անօդաչու թռչող սարքը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Իսլամական համագործակցության գագաթաժողովին և բանակցություններ կանցկացվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության ղեկավարին: