
Ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում և Արցախում

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-13-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 10-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 10-13-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ:
Երևանի ապրիլի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 26.90C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 0.10C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 12.40C