
Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցն ավարտվեց

Ավարտվեց Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:
«Զվարթնոց» օդանավակայանում Մեդվեդևին ճանապարհել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մեդվեդևը Հայաստան էր ժամանել ապրիլի 7-ին: Նա հանդիպում է ունեցել Հայաստանի կառավարության ղեկավարի հետ: Ապրիլի 7-ի ուշ երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ քննարկելու երկրների միջև երկկողմ քաղաքականության օրակարգի հարցերի լայն շրջանակը: Հանդիպմանը Մեդվեդևը նշել է, որ իր այցի ընթացքում անցկացվել են բանակցություններ, քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության ողջ սպեկտրը, ստորագրվել են ապագային վերաբերող կարևոր փաստաթղթեր և պայմանավորվածություն ձեռք բերվել տարբեր հարցերի, այդ թվում՝ բարդ, բանավիճային և կարևոր հարցերի շուրջ: