«Ելնելով այս կարևորությունից և արձանագրելով այն, որ երբեք Հայաստանում այսքան կոնսոլիդացիա չի եղել, այս օրենքի իրավիճակը բարելավելու համար մենք այս պատմական շանսը եթե բաց թողեցինք, ուրեմն՝ մեղավորը մենք ենք»:
Բեռլինի ոստիկանությունը հայտարարել է, որ ավտոմեքենայի պայթյունը, որի հետևանքով զոհվել էր մեկ մարդ, ահաբեկչական ակտ չէ, հայտնում է Reuters-ը:
Երկու տարուց նշելու ենք մեր ժողովրդի արժանապատվության՝ Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի ու Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակը, որոնց պետք է նախապատրաստվել արժանապատվորեն և ազգովի: Յուրաքանչյուր հայի համար թանկ ու միակ մեր պետության անկախությունը բարձրագույն արժեք է, որին իրենց կյանքն են նվիրաբերել բազմաթիվ հայորդիներ և համոզված եմ՝ անհրաժեշտության դեպքում էլի են զոհաբերելու:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել:
Նախորդ տարվանից «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը սկսել է «Արմթաբ» պլանշետները ներդնել նաև Հայաստանի դպրոցներում: 2015 թվականի ընթացքում արդեն իսկ դպրոցներին է տրամադրվել 700 պլանշետ. այս տարի ևս ծրագիրը կշարունակվի: Տեղեկացվել է, որ ընկերության արտադրանքն իրացվում է և Հայաստանում, և արտերկրում:
Սիրիայում գտնվող ռուսական ավիացիան շարունակում է հարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերին ու օբյեկտներին: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը, հայտնում է TASS-ը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 16-ին նախատեսված են ջրամատակարարման հետևյալ ընդհատումները:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Հատուկ օպերատիվ ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 15-ին, առանձնակի խոշոր չափի կաշառք ստանալու պահին (5 մլն ՀՀ դրամ), ձերբակալվել է ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի աշխատակից Արսեն Շիրինի Ղարիբջանյանը:
Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշական նամակ է ուղարկել այդ երկրում գործող ամերիկյան ընկերություններին՝ կապված ահաբեկչության սպառնալիքի հետ, հայտնում է Habertürk-ը:
Ըստ նրա՝մեզ անհընդհատ պարտադրում են որոշակի խաղի կանոններ և ասում են՝ սա են խաղի կանոնները, դուք կարող եք այդ խաղի կանոնների շրջանակում որոշակի փոփոխությունների, քննարկումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել. «Իսկ մենք ինչքանով հաշվի կառնենք, թողեք մեր հայեցողությանը: Կարծում եմ՝ մենք ունենք հերթական մարտահրավերը՝ հանձինս նման մոտեցման եւ Ընտրական օրենսգրքում ձևակերպումների»:
Պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ծաղկեպսակ է դրել Աթենքի Նեա Զմիրնիի հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին և հունահայ համայնքի ներկայացուցիչների, հոգևորականների, Հունաստանում ռազմական կրթություն ստացող հայ կուրսանտների հետ միասին հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «դժվար օր» է անվանել կիրակի Գերմանիայում տեղի ունեցած տեղական ընտրությունները, որի արդյունքում ուլտրաաջերը հաջողության էին հասել դաշնային երեք հողերում, հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ իր համերգի ընթացքում Մաքքարթնին կկատարի The Beatles-ի, ինչպես նաեւ Wings խմբի ամենահայտնի հիթերը, խումբ, որը նա հիմնել է 1971 թվականին՝ լեգենդար «լիվերպուլյան քառյակի» կազմալուծումից հետո, եւ որը գոյություն է ունեցել մինչեւ 1981 թվականը: Այնուամենայնիվ, ելույթի հիմնական մասը բացկացած կլինի հենց The Beatles-ի կոմպոզիցիաներից:
Անկարայում այցով գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեմ առ դեմ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է APA գործակալությունը:
Ինչպես գիտեք, մինչ օրս Ադրբեջանի և Եվրամիության բանակցությունները երկկողմ հարաբերությունների հարցով երկու անգամ են անցկացվել: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
Մարտի 17-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է 0…-2 աստիճան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Եվրամիությունը կոչ է արել բանկերին զերծ մնալ ռուսական պետական պարտատոմսերի տեղաբաշխումից՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աջակցության շրջանակում, գրում է The Financial Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին:
Ոստիկանության Կումայրիի և Ախուրյանի բաժինների ծառայողները Գյումրիի Սպանդարյան փողոցի տներից մեկում հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արմեն Ղ.-ին:
«Genealogy» խմբի երգչուհիներ Սթեֆանի Թոփալյանը և Թամար Կապրելյանը մաղթանքներ են հղել 2016 թվականի «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանին:
Ռիխտերի սանդղակով 4,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հյուսիսարևելյան Խորասան Ռազավի նահանգում, հայտնում է IRNA գործակալությունը:
Մարտի 17-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է 0…-2 աստիճան, մարտի 18-ին և 19-ին -2…-3, գետնի մակերևութին՝ -4…-5 աստիճան ցուրտ:
Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազայի ռուս զինծառայողները պարգևներ են ստացել Սիրիայի բանակի գլխավոր շտաբի պետ Ալի Աբդուլլահ Այուբի ձեռքից, հայտնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:
Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում իրականացված ահաբեկչությունից հետո Պոդոլսկին զանգահարել է իր մենեջերին և պատմել իրադրությունը: «Ցանկանում եմ հեռանալ այստեղից: Արդեն շատ անհանգիստ եմ»,- ասել է նա:
Հարցին՝ ի՞նչ բացասական հետևանքներ կարող է ունենալ ստորագրված ցուցակների հրապարակումը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Դա կարող է ճնշումների դաշտ ստեղծել այն մարդկանց համար, ովքեր չեն ուզում, որպեսզի հանրայնացվի իրենց՝ քվեարկության մասնակցել կամ չմասնակցելը»:
ԱՄՆ-ում այսօր նոր «սուպերերեքշաբթի» է՝ փրայմերիզի օր, որտեղ կուսակցությունների թեկնածուները կորոշվեն միանգամից մի քանի նահանգներում: Այսօր 5 նահանգների գլխավոր մրցանակը Ֆլորիդան է, հայտնում է Euronews-ը:
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ: Թվիթերյան իր միկրոբլոգում այս մասին գրառում է կատարել Հունաստանի վարչապետը: «Եր կարամյա կապեր ունենք Հայաստանի հետ: Այսօր հյուրընկալել եմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` մեր հարաբերություններն առավել սերտացնելու նպատակով»,- գրել է Ցիպրասը:
Բեռլինում ավտոմեքենա է պայթել, հայտնում է Associated Press-ը:
Ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարենցավանի հանրակացարանում կռիվ է:
Մոսկվայում չորսամյա աղջնակի սպանության մեջ մեղադրվող դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովան Մոսկվայում ապրել է օրինական կերպով, սակայն դայակ աշխատելու իրավունք չի ունեցել:
Հարցազրույց Սերժ Սարգսյանի հետ: