«Ողջ մնացած զինգերիներ հայկական կողմն ադրբեջանցիներից չունի՝ այն պարզ պատճառով, որ ռազմական գործողությունների ողջ ընթացքում ի սկզբանե նպատակ չի հետապնդել գերեվարելու ողջ զինվորներին: Սրա ամենադիպուկ հիմնավորումը ծավալված մարտական գործողությունների բնույթն է, այլ կերպ ասած՝ հայկական կողմի գերխնդիրը եղել է ինքնապաշտպանությունը: Հայկական կողմն ընդամենը դիմադրել է՝ թույլ չտալով թշնամուն անցնել սահմանագիծը»,- տեղեկացրեց Լարիսա Ալավերդյանը:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում դրամապանակ գողացած անձի ինքնությունը:
Այս ամենից հետո զենքի վաճառքն անբարոյականություն է. Արծրուն ՀովհաննիսյանL
Ղարաբաղյան հակմարտության լուծումը բացառապես ԵԱՀԿ-ի պատասխանատվությունն է, մյուս կազմակերպությունները կարող են ընդամենն օգնել: Այս մասին հայտարարել Է ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Մայոր Դավիթ Ղահրամանյանը պատմեց, որ վիրավորվել է անձնակազմին սննդով, ջրով և դեղորայքով ապահովելու ընթացքում: «Ականանետով անսպասլի կրակեցին, կողքիս երկուսը մահացան, ես էլ հրաշքով ողջ մնացի: Երկու ոտքերից բեկորային վնասվածքներ եմ ստացել: Հիմա ինձ լավ եմ զգում, անընդհատ բժիշկների հսկողության տակ եմ: Ապաքինվելուց հետո շարունակելու եմ ծառայությունս, այլ տարբերակ չկա»,- նշեց մայորը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման մեխանիզմներ կան, սակայն դրանք չեն իրագործվում։
«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկն ամբողջությամբ զիջում է ԼՂՀ-ում մարտերում զոհված հերոսների և նրանց ընտանիքների՝ բանկի առջև ստանձնած վարկային պարտավորությունները:
Ռուսաստանն առավելապես հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, բանակցություններին այլընտրանք չկա: Այս մասին ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր Բաքվում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Ֆոտոլուր» գործակալության լուսանկարները՝ Լեռնային Ղարաբաղի Մարտունի շրջանից և Մարտակերտից:
Տնտեսական սպասվող զարգացումների, ինչպես նաև արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի դրսևորման բացակայության պարագայում ԿԲ խորհուրդը հետագայում ևս կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:
Kill Dim 4:
Հայաստանի պետական պարտքը 2015 թվականին կազմել է ՀՆԱ-ի 49.3%-ը, իսկ 2016 թվականի արդյունքներով կհասնի 52.2%-ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, որի ժամանակ վերջինիս տեղեկացրել է Ռուսաստանի կողմից Ղարաբաղում իրականացվող կարգավորման ջանքերի մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Կապանում բոլորը ճանաչում էին տաղանդավոր և կենսախինդ Նորայրին: Ինչպես ինքն էր ասում, փոքրիկ պարուսույցը արդեն հասցրել էր իր ապրած տարիների ընթացքում լուրջ հաջողությունների հասնել: Վայելում էր բնակչության սերն ու հարգանքը: Շատ ընկերասեր էր և բարի, նպատակասլաց ու նվիրվող:
Ապրիլի 7-ին, Աբովյան քաղաքում, փրկարարին վայել պատվով ու արժանապատվությամբ, հոգևոր աղոթքով ու խնկարկումով, հրաժեշտ տվեցինք ՀՀ ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գեղամ Վաչիկի Գրիգորյանին:
Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչում «Բորուսիան» Դորտմունդում ոչ-ոքի խաղաց «Լիվերպուլի» հետ (1:1), իսկ «Ատլետիկը» սեփական հարկի տակ պարտվեց «Սևիլիային» (1:2):
Ռուսաստանը կշարունակի Ադրբեջանին զենք մատակարարել իր ռազմավարական գործընկերոջ հետ ունեցած պայմանագրային պարտավորություններին համապատասխան:
Արցախի դեմ Բաքվի կողմից վերջին օրերին սանձազերծված լայնածավալ հարձակողական գործողությունները խախտում են Ադրբեջանի իսկ կողմից ստորագրված հրադադարի 1994թ. և հրադադարի ամրապնդման 1995թ. եռակողմ անժամկետ համաձայնագրերը. իմիջիայլոց, առաջին համաձայնագիրը նախաձեռնվել էր հենց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Սանձազերծված հարձակման առաջին իսկ ժամերից միտումնավոր և բացահայտ թիրախավորվել էին քաղաքացիական օբյեկտներ, տ ուժեցին քաղաքացիական անձինք, այդ թվում` երեխաներ և ծերեր:
Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը հարկավոր է և´ Հայաստանին, և´ Ադրբեջանին: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Քաջիկ Սիմոնյանի խոսքով՝ ապրիլի 4-ին գնացել են զորամաս` որդու մասին տեղեկություն իմանալու, այնտեղ նրանց հաղորդել են, որ որդին անհայտ կորածների թվում է:
Հանրապետության Նախագահը մտահոգություն է հայտնել միության որոշ գործընկերների կողմից ցուցաբերվող ապակառուցողական մոտեցման կապակցությամբ և ընդգծել է, որ Հայաստանի մոտեցումները չեն փոխվել և մեր երկիրը պատրաստակամ է շարունակել տնտեսական շահերից բխող միության զարգացմանն ուղղված կառուցողական քայլերը:
ԵԱՀԿ-ն պատրաստ է նոր՝ հատուկ նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղի հարցով, եթե իրավիճակն այնտեղ վատթարանա, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին:
Դիպուկահարներն, ըստ ամենայնի, հսկում են տարածքը` ապահովելու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի անվտանգությունը:
Մենք սգում ենք զոհվածների ընտանիքների հետ միասին և անում ենք ամեն ինչ որպիսի մեղմացնենք նրանց ֆինանսական բեռը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր նիստ է հրավիրելու Անվտանգության խորհրդի անդամների հետ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ՝ ապրիլի 7-ին, Բաքվում Ադրբեջանի և Իրանի իր գործընկերների հետ հանդիպման նախօրեին ծավալուն հարցազրույց է տվել TASS-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Այո, դա այդպես է: Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական համաձայնագիր: Դրա հետ մեկտեղ մենք միշտ բացահայտ ասում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն:
Երասխավանի դիրքերի ճանապարհին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթակվել և մի քանի մետր գլորվելով հայտնվել է ձորում:
«Կան շատ երկրներ, որոնց խորհրդարաններն ու այլ մարմինները սիրով ու հանդուրժողականությամբ շարունակում են իրենց շփումն Ադրբեջանի հետ: Մենք պետք է հստակեցնենք՝ եթե ձեր առջև դուրս է գալիս մի մարդակեր ցեղ, արդյո՞ք դրանք արժանի չեն համապատասխան վերաբերմունքի»:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում էին Արցախի նախագահին, երբ Ադրբեջանն անօդաչու թռչող սարք է ուղարկել Ստեփանակերտ: Մինսկի խմբի համանախագահների կողմից խաղաղարար առաքելության ժամանակ անօդաչու թռչող սարքի ուղարկումն Արցախ ահաբեկչության և հիմարության դրսևորում է»,- նշել է Դավիթ Բաբայանը: