Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Արարատյան 3/Բ շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Կարեն Փ.-ին, 1994 թ. ծնված Գևորգ Պ.-ին և 1994 թ. ծնված Գագիկ Հ.-ին:
Սիրիացի քրդերը Սիրիայի հյուսիսում հայտարարել են դաշնային շրջանի ստեղծման մասին, հայտնում է AFP-ն:
Ինչպես նախապես կանխատեսվել էր, Արարատյան հարթավայրում և Տավուշի մարզի ցածրադիր գոտիներում մարտի 17-ի գիշերը գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ:
Սիրիայից Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի մեծ մասի դուրսբերումը կավարտվի մոտակա 3 օրում, հայտնել է ՌԴ Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ռուս օդաչուներին պարգևների հանձնման արարողության ժամանակ հնչեցրել է Սիրիայում ռազմական օպերացիայի արժեքը, հայտնում է LifeNews-ը:
Մարտի 18-ի գիշերը Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է -4…-7 աստիճան, գետնի մակերևույթին՝ -5…-8 աստիճան ցուրտ, մարտի 19-ի գիշերը համապատասխանաբար՝ -2…-5 և -3…-6 աստիճան ցուրտ:
Ժամը 14:00-ի սահմաններում Դավիթաշեն 7-րդ և 3-րդ փողոցների խաչմերուկում բախվել են 43-ամա Սարգիս Հակոբյանի վարած Վազ 2109 մակնիշի 34 AM 304 համարանիշի և 34-ամյա Արտակ Գալստյանի վարած Mercedes մակնիշի 05 QQ 105 համարանիշի ավտոմեքենաները:
ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում անց են կացվում տեսչական ստուգումներ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Վաշինգտոն, որտեղ հանդիպում կունենա ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Բ.Կոմիի հետ։
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Երևանի Մուրացան փողոցի թիվ 114 հասցեի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արամ Թ.-ին, 1976 թ. ծնված Արմեն Մ.-ին և 1982 թ. ծնված Արշակ Գ.-ին՝ «ՎԱԶ- 2115» մակնիշի ավտոմեքենայով:
Բաքվում ԱՄՆ դեսպանությունը մեկնաբանել է անվտանգության ուժեղացման պատճառը՝ նշելով, որ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը այդ հարցին վերաբերվում է լրջորեն ու իր անվտանգությունը հուսալի է:
Google որոնողական համակարգը փոխել է իր լոգոտիպը տոնական դուդլով՝ նվիրված Սուրբ Պատրիկի տոնին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մարտի 17-ին, ժամը 10.14-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 15-րդ փողոցի 3-րդ շենքի մոտակայքում առկա է փլուզման և սողանքի վտանգ:
Հայաստանում տարեցտարի ավելի շատ է խոսվում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաջողությունների մասին: Հայկական կազմակերպություններն ու ստարտափները պարբերաբար մեծ հաջողություններ են գրանցում ամբողջ աշխարհում և ճանաչելի են դարձնում Հայաստանը՝ որպես ՏՏ ոլորտում ներկայանալի և ուժեղ պետություն:
Եվրամիության 8 երկիր դեմ է հանդես եկել ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանը: Նամակի տակ, որն ուղարկվել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին, իրենց ստորագրություններն են դրել Հունգարիայի, Լատվիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Չեխիայի, Էստոնիայի վարչապետերն ու Լիտվայի նախագահը, հայտնում է Reuters գործակալությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը բացասաբար է վերաբերվում Վլադիմիր Պուտինի կերպարը հանրապետական Դոնալդ Թրամփի հոլովակում օգտագործելուն, հայտնում է TASS-ը:
Մարտի 16-ին, ժամը 07.00-ին, «ԲՄՎ-745» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1969 թ. ծնված Գոհար Գրիգորյանին:
168.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ հիմա համագործակցում են ՀԱԿ-ի հետ՝ Ընտրական օրենսգրքի առաջարությունների շուրջ:
Մոսկվան Իրաքի Քուրդիստանի Զինված ուժերին է փոխանցել զենիթային «ԶՈՒ-23-2» համակարգեր ու դրանց համար անհրաժեշտ ռազմամթերքը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Էրբիլում ՌԴ գլխավոր հյուպատոսությանը:
Մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր Instagram-ում նախընտրական հոլովակ է հրապարակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու իր մրցակից Հիլարի Քլինթոնի մասնակցությամբ:
Ամերիկացի երգիչ, լեգենդար դերասան և երաժիշտ Ֆրենկ Սինատրայի որդին՝ Ֆրենկ Սինատրա-Կրտսերը մահացել է 72 տարեկանում, հայտնում է BBC-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ որպես բանկի աշխատակից ներկայացած անձի կողմից գրավադրված բնակարանը մատչելի տարբերակով գնելու գործընթացը կազմակերպելու պատրվակով առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ։
Հայ ազգային կոնգրես խմբակցությունը հավաստիացնում է, որ թիվ 25 ընտրատարածքում ունի մարդկային անհրաժեշտ ռեսուրսներ տեղամասային հանձնաժողովները համալրելու այնպիսի անդամներով, ովքեր բազմիցս ապացուցել են օրենքների իրենց իմացությունը, օրինականության հաստատման համար պայքարելու վճռականությունը և համարձակությունը:
Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել Անկարայում գտնվող իրենց դեսպանությունը, հայտնում է Reuters-ը:
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագիրն ուսումնասիրելիս պարզվում է, որ նա բավականին հաջողակ գործարար է: Մկրտչյանը հայտարարագրել է միանգամից երեք ընկերությունների բաժնեմաս՝ 70 մլն 444 հազար դրամ, 37 մլն դրամ և 85 հազար դրամ արժողությամբ:
Քրդական «Քուրդիստանի ազատության ճուռակներ» խմբավորումն ստանձնել է մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին տեղեկությունը հրապարակված է այդ խմբավորման կայքում:
Երեկ պարզ դարձավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը չի զբաղվելու ԲՀԿ տարածքային կառույցների համակարգմամբ, այլ զբաղվելու է միայն Շենգավիթի և Նորք-Մարաշի ԲՀԿ կառույցներով։
Անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալված «հանցավոր» խմբի գործով նախաքննությունն արդեն շարունակվում է 3,5 ամիս: